Լրահոս

19.12.2012 10:32


Իվանիշվիլիի բիզնես–կենտրոնի դիմաց մանրադրամ են նետում, որ հարստանան

Իվանիշվիլիի բիզնես–կենտրոնի դիմաց մանրադրամ են նետում, որ հարստանան

Վրաստանում նոր հավատամք է ձևավորվել կապված միլիարդատեր, այժմ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես–կենտրոնի հետ։ «Грузия Online»–ի փոխանցմամբ, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարարը պատմել է, որ այդ հաստատության մոտով անցնող մարդիկ մանրադրամ են նետում դրա դիմաց՝ հավատալով, թե դա իրենց հարստություն կբերի։

«Ես այդ բիզնես–կենտրոնի մոտով անցնում էի տաքսով, երբ վարորդը այնտեղ մանրադրամ նետեց՝ պնդելով, որ եթե դրամ նետես, միլիարդատեր կռառնաս»,–ասել է նախկին նախարարը՝ խոստովանելով, որ հետդարձի ճանապարհին անձամբ ինքն էլ է մանրադրամ նետել և միանգամից դրական զգացողություններ ունեցել, որ ամեն ինչ լավ է լինելու։

Պարբերականը, սակայն, ընդգծում է, որ բիզնես–կենտրոնի տարածքը կարող է մուրացկանների «ուխտատեղի» դառնալ, որոնց այդ վայրը կգայթակղի նետված մանրադրամներով։

Այս խորագրի վերջին նյութերը