Լրահոս

11.12.2012 12:34


Դեկտեմբերի 12-ին մանկածնության կտրուկ աճ է ակնկալվում

Դեկտեմբերի 12-ին մանկածնության կտրուկ աճ է ակնկալվում

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդիկ նշանավոր տարեթվերին մեծ տեղ են տալիս: Վերջին ժամանակներում շատ երիտասարդներ ձգտում են իրենց ամուսնության օրը  նշանակել կրկնվող թվերի հաջորդականությամբ:

Պարզվում է՝  այժմ էլ Միացյալ Արաբական Էմիրություններում, ինչպես նաև Եվրոպայում,  իրարանցում է սկսվել հղիների շրջանում,  և բոլոր կանայք իրենց զավակներին ցանկանում են լույս աշխարհ բերել 12.12.12–ին: Նպատակասլաց կերպով պայմանավորվում են իրենց բժիշկների հետ, որ հենց այդ օրը կեսարյան հատում նշանակվի: Աշխարհի մի շարք հիվանդանոցների ղեկավարներ հրաժարվում են առանց անհրաժեշտության և լուրջ պատճառի վիրահատել նման ցանկություն ունեցող կանանց: Իսկ Եվրոպայի կանայք համաձայն են անգամ վերավճարել այդ օրվա վիրահատության համար: Այնպես որ, ակնկալվում է, որ այս տարվա դեկտեմբերի 12-ին մեծ թվով երեխաներ լույս աշխարհ կգան: 

Այս խորագրի վերջին նյութերը