Լրահոս

07.12.2012 09:36


Բանկոմատի չհրկիզվող պահարանը՝ Գետիկ գետի մեջ

Բանկոմատի չհրկիզվող պահարանը՝ Գետիկ գետի մեջ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ին, Տավուշի մարզային ոստիկանության վարչությունից տեղեկատվություն է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում` Գետիկ գետի մեջ, հայտնաբերվել է բանկոմատի չհրկիզվող պահարան, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները չհրկիզվող պահարանը դուրս են բերել գետից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը