Լրահոս

05.12.2012 14:02


Սամվել Ալեքսանյան. «Իմ աներձագը պրեզիդենտ չէ, բայց մարդ ես, կարող ա մի օր էլ ինքը պատգամավոր դառնա»

Սամվել Ալեքսանյան. «Իմ աներձագը պրեզիդենտ չէ, բայց մարդ ես, կարող ա մի օր էլ ինքը պատգամավոր դառնա»

Այսօր ԱԺ վերջին քառօրյային խորհրդարան էր եկել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: 

Լրագրողները նրան մի քանի հարց են ուղղել: Մասնավորապես, խոսելով շաքարի գործարանի և շաքար ներկրելու հարցի մասին՝ Ալեքսանյանն ասել է. «Ես երկու տարի էլ չեմ ներկրում, բայց գործարանը աշխատում է, չեք հավատում՝ նստենք ավտոն, էրթանք տեսնենք»:

Ինչ վերաբերում է շաքարավազի գնի հնարավոր բարձրացմանը, գործարար պատգամավորն ասել է. «Ո´չ, էժանացում կլինի, որովհետև աշխարհում շաքարավազի գներն իջել են»:

Լրագրողները հետաքրքրվել են նաեւ, թե նա քանի աներձագ ունի: Պարզվում է` ընդամենը մեկը: Հարցին, թե ինչով է նա զբաղվում, Ալեքսանյանը պատասխանել է` աշխատում է: Իսկ թե ինչպես է պատկերացնում աներձագի ապագան, հնարավո՞ր է նախագահ դառնա, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է. «Իմ աներձագը պրեզիդենտ չէ, բայց մարդ ես, կարող ա մի օր էլ ինքը պատգամավոր դառնա»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում հաղթել է անհայտ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը