Լրահոս

05.12.2012 12:06


ՀԷՑ–ը համը հանում է

ՀԷՑ–ը համը հանում է

Տևական ժամանակ է՝ հովհարային անջատումներով խաթարում են Ավետ Ավետիսյան 18 հասցեում գտնվող «7օր»–ի գրասենյակի աշխատանքը։ Անհասականալի պատճառներով, հոսանքն անջատում են օրական մի քանի անգամ։ Իսկ երբ ահազանգում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Հյուսիս» մասնաճյուղին, որի սպասարկման տարածքն է Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նոր-Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն (մի մասը) վարչական շրջանները, պարզապես պատասխանում են՝ բողոք ունեք, գրավոր դիմեք:

Էլեկտրականության այս պարբերաբար անջատումներից նյարդայնացած են նաև «7օր»–ի գրասենյակին հարակից շենքերի և տների բնակիչները։ Նրանք հատկապես անհանգստանում են իրենց էլեկտրատեխնիկայի համար, որը հովհարային անջատումներից կարող է անպիտան դառնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը