Լրահոս

04.12.2012 11:06


Աթաթուրքը սիրել է հայուհի Հերմինեին

Աթաթուրքը սիրել է հայուհի Հերմինեին

Ճարտարագետ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուի գիրքը Թուրքիայում տարաձայնությունների պատճառ է դարձել։ Նրա գրքում շարադրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի սիրո պատմությունը։ Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը սիրել է հայուհի Հերմինեին։ Այդ մասին 17 տարի առաջ Էյուբօղլուին պատմել է հենց ինքը՝ Հերմինեն։ 1929թ. ծանոթանալով պաշտոնական մի ճաշկերույթի ժամանակ և զմայլվելով հայուհու գեղեցկությամբ՝ Աթաթուրքը նրան հրավիրել է իր պալատ: Այդ օրվանից նրանց մեջ սեր է առաջացել։ Հերմինեն ասել է, որ իրենք չեմ ամուսնացել, քանի որ տարիքային մեծ տարբերություն է եղել և հետո, Աթաթուրքը հակված չի եղել ամուսնության, որովհետև ամբողջությամբ նվիրված է եղել Թուրքիային: Աթաթուրքը Հերմինեին ասել, որ առաջին իսկ հայացքից հասկացել է, որ նա թրքուհի չէ, բայց իր համար որևէ տարբերություն չկա, թե նա ինչ ազգության է, կարևորը, որ նրան շատ է սիրում։

«Դու ծաղիկ ես»,–հայուհուն ասել է թուրք առաջնորդը։

Որոշ ժամանակ անց է վարչապետ Իսմեթ Ինոնյունի միջամտությամբ Հերմինեին արգելվել է Աթաթուրքի հետ տեսակցությունները։

Գրքում շարադրվածի իսկությանը չեն հավատում Աթաթուրքի կենսագրականների մի շարք հեղինակներ։  Նրանց մի մասը պնդում է, որ այդպիսի տեղեկություն ոչ մի տեղ չկա, մյուս մասն էլ ասում է, որ որոշ տեղեկություններ կան, սակայն ապացուցելի չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը