Լրահոս

04.12.2012 09:45


Հայտնաբերվել է 80-ամյա կնոջ դին

Հայտնաբերվել է 80-ամյա կնոջ դին

Այսօր՝ ժամը 07:03-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկից ծուխ է դուրս գալիս: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի բնակարաններից մեկի ննջասենյակում այրվել է վերմակ, իսկ հատակին՝ ձեռքի և դեմքի այրվածքներով հայտնաբերվել է 80-ամյա Լ. Մատինյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը