Լրահոս

03.12.2012 10:07


ՆԺԿ ժողովն Արամ Կարապետյանին առաջարկել է իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնել միանձնյա

ՆԺԿ ժողովն Արամ Կարապետյանին առաջարկել է իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնել միանձնյա

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:

Քննարկման առանցքային թեմայի` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցու­թյան խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկա­յաց­նելուց հետո, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկել է կարծիքներ հնչեցնել այդ ընտրությունների նկատմամբ հասարա­կության շրջանում առկա ակնկալիքների մասին: Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրու­թյուններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մեջ գերիշխում են նախահեղափոխական տրամադրու­թյունները:

Ժողովը միաձայն առաջարկել է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա` ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից: 

Այս խորագրի վերջին նյութերը