Լրահոս

01.12.2012 13:45


Ավանում և Գյումրիում այսօր լռում են, վաղը՝ ընտրում

Ավանում և Գյումրիում այսօր լռում են, վաղը՝ ընտրում

Դեկտեմբերի 2-ին Ավանի թիվ 1 և Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններն են։ Այսօր ավարտվել է թեկնածուների նախընտրական քարոզչությունը և այսպես ասած՝ լռության օր է։ Մինչև վաղը նախընտրական քարոզչությունն օրենքով արգելվում է։

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են Ռոբերտ Սարգսյանը (ՀՀԿ), Ստեփան Սաֆարյանը (Ժառանգություն), Էդուարդ Պետրոսյանը (ինքնառաջադրված):

Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել են Արման Սահակյանը (ՀՀԿ) և Մուրադ Գրիգորյանը (ՀՀՇ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը