Լրահոս

29.11.2012 15:34


ԱԳ փոխնախարար. «Բաքուն իր կոռուպցիոն բոլոր լծակները գործի դնելով՝ փորձում է նաև այլ երկրների հետ միջպետական հարաբերությունների վրա ազդել»

ԱԳ փոխնախարար. «Բաքուն իր կոռուպցիոն բոլոր լծակները գործի դնելով՝ փորձում է նաև այլ երկրների հետ միջպետական հարաբերությունների վրա ազդել»

Այսօր Երեւանում մեկնարկել է «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային երկօրյա ֆորումը, որին մասնակցում են անվտանգության փորձագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Թուրքիայից:

Բացման խոսքում ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշել է, որ աշխարհում և տարածաշրջանում խաղաղության կողմնակից լինելու իր դիրքորոշումը Հայաստանն արտահայտել և միշտ արտահայտելու է: Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում ևս Հայաստանը մշտապես ընդգծել է խաղաղ կարգավորման առաջնահերթությունը. «Ադրբեջանը, սակայն, շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանի համար: Հենց այս երկիրն է երկար ժամանակ մերժում ԼՂ հարցի կարգավորման խաղաղ մեխանիզմները` առաջարկված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, հենց այս երկիրն է մշտապես խախտում հրադադարը շփման գծում, մշտապես վանդալիզմի ենթարկում իր ներկա տարածքում գտնվող հայկական մշակութային կոթողները: Բաքուն իր կոռուպցիոն բոլոր լծակները գործի դնելով փորձում է նաև այլ երկրների հետ միջպետական հարաբերությունների վրա ազդել` խեղաթյուրելով պատմական իրական փաստերը եւ սեփական ժողովրդի պատկերացումները: Ադրբեջանը ստանձնած սեփական պարտավորությունների կատարման փորձ չունի, փոխարենը շարունակաբար ավելացնում է սպառազինության ծավալները եւ հրաժարվում ետ քաշել դիպուկահարներին առաջին գծից»,–ասել է փոխարտգործնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը