Լրահոս

20.11.2012 13:33


Ջենիֆեր Էնիսթոնն իր ընկերոջը 140 հազ. դոլար արժողությամբ նվեր է արել

Ջենիֆեր Էնիսթոնն իր ընկերոջը  140 հազ. դոլար արժողությամբ նվեր է արել

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը գումար չի խնայում իր սիրելիին` Ջասթին Թերույին, թանկարժեք նվերներ անելու համար։ Նա արդեն իր նվերն է ստացել Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ: Թեև Ջասթինը գերադասում է մոտոցիկլետներ, սակայն չի հրաժարվել նաև Պորշեի ամենավերջին մոդելից` Panamera Platinum Edition-ից, որի սերիական արտադրությունը կսկսվի միայն 2013թ. հունվարից: Բազային մոդելի արժեքը մոտ 100 հազ. դոլար է, սակայն տարատեսակ նորարությունների հավելման դեպքում ավտոմեքենայի գինը կարող է հասնել 200 հազ. դոլարի: Մասնագետների կարծիքով` Էնիսթոնի նախընտրած 4–դռնանի մոդելի գինը  մոտ 140 հազ. դոլար է:

Այս խորագրի վերջին նյութերը