Քաղաքականության մեջ ընդմիջում չի լինում։ Լինում է ուժերը վերադասավորելու շրջան, և հիմա մենք այդ փուլում ենք։ Քաղաքական դաշտում, հեռուստատեսային լեզվով ասած, գովազդային դադար է հայտարարված։
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը մինչև սեպտեմբերի 18-ը գնաց «արձակուրդ»՝ «կազդուրված» վերադառնալու խոստմամբ։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այն միշտ էլ շահագրգռված է եղել հանրային կյանքի ապաքաղաքականացված ու պասիվ լինելու մեջ, և այժմ, օգտվելով առիթից, կանցնի խոր ընդհատակ։
Այսպիսով՝ քաղաքական կյանքի նոր «եթերաշրջանը» կբացվի աշնանը։ Իսկ մինչ այդ, եկեք տեսնենք, թե ով ինչ վիճակում է, ի՞նչ խնդիրներ է փորձելու լուծել, և ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում։
Նկատենք, որ իշխանական և ընդդիմադիր ճամբարներում գործընթացները տեղի կունենան միմյանցից անջատ։ Յուրաքանչյուր կողմն իր ներքին խնդիրներն ունի, և այժմ դրանք դառնում են ավելի կարևոր, քանզի բոլորն էլ սկսել են պատրաստվել հաջորդ ընտրություններին և պետք է ամրապնդեն իրենց դիրքերը։ Ներտեսակային մրցակցությունը մղվում է առաջին պլան։
Պայքար իշխանության համար
Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց Սերժ Սարգսյանի իշխանության ձևավորման ամբողջական պարբերաշրջանի առաջին մասը, որն սկսվել էր 2007թ. խորհրդարանական ընտրություններով։ ԱԺ-ի, նախագահի և Երևանի ղեկավար կազմի ընտրության եռափուլ գործընթացի արդյունքում՝ երկրում ստեղծվեց բացարձակ միահեծան իշխանություն։ Նշանակություն չունի, որ իշխանական կոալիցիան դեռևս գործում է։ Այն ավելի շատ նախորդ շրջանի իներցիայի, քան այժմյան իշխանական նեղ խմբի ցանկության հետևանք է։ Կոալիցիան քոչարյանական ժամանակաշրջանից մնացած «օժիտ» է, որից Սերժ Սարգսյանը ձգտելու է ազատվել և ստեղծել մոնոլիտ միապետություն։
Իշխանությունն այժմ փորձելու է իրականություն դարձնել իր ծրագրերի երկրորդ մասը, այն է՝ նախապատրաստվել Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ «սռոկն» ապահովելուն։ Իսկ դրա հնարավորությունը իշխանությունը տեսնում է միայն բիզնես դաշտի վերբաշխման միջոցով։ Կստացվի՞ դա, թե ոչ՝ կախված է մի շարք հարցերի պատասխաններից, որոնցից են.
1.Ինչպե՞ս կզարգանան ՀՀԿ-ԲՀԿ անխուսափելի թվացող կոալիցիոն ապահարզանի գործընթացները և ե՞րբ դրանք տեղի կունենան, որից հետո պարզ կդառնա, թե իշխանական բուրգն ի՞նչ փոխդասավորություն կունենա. ՕԵԿ-ը, ամեն դեպքում, բալաստ է և որպես գործոն այլևս չի քննարկվում որևէ ուժի կողմից,
2.Կկարողանա՞ արդյոք կառավարությունն անցկացնել տնտեսական կյանքին վերաբերող այնպիսի օրենքներ, ըստ որոնց՝ պետությունը (իմա՝ իշխանությունը) փաստացի կդառնա մասնավոր բիզնեսի կառավարիչ,
Սրանք հարցերի ոչ ամբողջական այն շրջանակն է, որոնց լուծումներից է կախված սարգսյանական ծրագրերի իրականացումը։
Հանրային լեգիտիմության դեֆիցիտի պայմաններում՝ իշխանությունները, թերևս, կարծում են, որ միայն երկրի ամբողջ ֆինանսական հոսքերը տնօրինելով է հնարավոր պահել կառավարման ղեկը։ Լյումպեն-պրոլետարիատին «կոպեկներ» կշպրտվեն, ու դրա քարոզի տակ կկառուցվի «մեկ մարդու տնտեսություն», որից հետո արդեն իրական կդառնա իշխանական օլիգարխիայի հավերժացման ծրագիրը կյանքի կոչելը։
«Փող-իշխանություն-փող՛». ահա՛ այն բանաձևը, որով առաջնորդվում է կառավարող վերնախավը, և որի անդամներից ոմանց «աչքերը ջուր կտրեցին»՝ անսահմանափակ և անվերահսկելի իշխանությունից օգտվելուն սպասելիս։ Ենթադրվում է, որ բոլոր տիպի ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո հարկային ճնշումները նոր թափ են հավաքելու՝ «Ե՞րբ ենք բաժանելու փողերը» սիրտ մաշեցնող հարցին վերջապես անդրադառնալու և սպասվելիք բաշխումների երանելի պահի բերկրանքը կանխավայելելու ծրագրի շրջանակում։ Ասել է, թե Սերժ Սարգսյանի իշխանության իրական դեմքը և մտածողության «հմայքը» շատ շուտով կբացահայտեն նաև յուրային համարվողներն ու կհասկանան, որ բոլշևիզմը յուրայիններ չի ճանաչում, այլ միայն՝ «հեղափոխական» նպատակահարմարություն, որը, մեր դեպքում, դրսևորվում է բոլորի փողերը հավաքելու՝ «հնգամյակը՝ երեք տարում» տարբերակով։ Իսկ թոշակառուներն ինչպես վատ ապրել էին, նույն ձևով էլ շարունակելու են ապրել, բայց քարոզչական նյութերի օգնությամբ կպարզեն, որ կուլակաթափությունն իրենց բարեկեցությունն ապահովելու համար է արվում։ Այսինքն, հաց չի լինի, բայց խրախճանքի պակաս չենք զգա։ Մանավանդ, հիմա իշխանության շուրջն այնպիսի սազանդարներ են հավաքվել, որ թատրոնն ապահովված կլինի. և՛մաեստրո կա, և՛ արտասանող, և՛ պաշտոնյաների վզներից «զանգ» կախող, և՛ ճառ ասող...
Պայքար ընդդիմության համար
Չնայած ամառային տապին՝ ընդդիմադիր դաշտում ակտիվությունը չի մարի, բայց ոչ այնքան հրապարակային, որքան կազմակերպչական, նախապատրաստական և ներքին «ռազբորկաների» առումով։ Ով չաշխատի ամռանը՝ հայտնի հեքիաթի ճպուռի օրը կընկնի։
Ուշագրավ է, որ 2008թ. հետընտրական շրջանից մինչև Երևանի ավագանու ընտրությունները՝ իշխանական ճամբարն էր հանդես գալիս բազում, միմյանց հետ բացահայտ կամ թաքուն առճակատման մեջ գտնվող սուբյեկտներով, և կոալիցիան նույնիսկ գործընկեր կորցրեց՝ ի դեմս ՀՅԴ-ի։ Իսկ ընդդիմությունը ներկայանում էր մեկ հիմնական խաղացողով՝ Հայ ազգային կոնգրեսով, որն արտաքուստ կուռ թիմի տպավորություն էր թողնում։ Միայն մարքսիստն էր իր պահվածքով երբեմն ցույց տալիս, որ «նե վսյո գլատկո վ կանտոռե»։ Բայց, միևնույն է, փաստն այն էր, որ մինչև վերջին ընտրությունները «Ժառանգությանը» չէր հաջողվում առնվազն հավասար հզորությամբ ընդդիմադիրի ընկալում ստանալ հանրության կողմից, և Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը նույնիսկ չկարողացավ մասնակցել մայրաքաղաքի ընտրություններին։ Այդտեղ դեր խաղաց նաև տերպետրոսյանական թիմի հակաքարոզչությունը, և ժառանգականները տեղի տվեցին։
Այժմ ճիշտ հակառակ պատկերն է։ Իշխանությունը գնում է բյուրեղացման և միակենտրոնության ճանապարհով, իսկ ընդդիմադիր դաշտում մրցակցության մթնոլորտ է ստեղծվել։ Տեր-Պետրոսյանն արդեն ընդունում է, որ կան նաև այլ ընդդիմադիր ուժեր և նույնիսկ համագործակցության առաջարկ է ներկայացնում նրանց։ Այսինքն, որքան էլ Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում նշում էր, թե ընտրությունների արդյունքները վերլուծելը սխալ է, քանի որ ընտրություն չի եղել, միևնույն է, իրենք էլ են հաշվի նստել ընտրության արդյունքների հետ և եկել են այն եզրակացության, որ պետք է գնալ (կամ գոնե պատրաստակամություն հայտնել) մնացյալ ուժերի հետ համագործակցության՝ կոնսոլիդացիայի։ Իսկ մինչընտրական ժամանակահատվածում անգամ «Ժառանգությունն» էր մոռացության մատնվել, երբ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը կայացած հիմնական ընդդիմադիր ուժ գնահատեց միայն ՀԱԿ-ին։
Ընդդիմադիր դաշտում այժմ 3 խաղացող կա՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։ Համենայնդեպս, նշված ուժերն են երևացողները։ Նկատենք, որ Տեր-Պետրոսյանն արդեն «Բարգավաճ Հայաստանին» էլ է պատրաստ տեսնել ընդդիմության շարքերում՝ «բոլորիս համար էլ տեղը կհերիքի» թեմայով։ Ինչ արած, իրավիճակն է ստիպում։ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված՝ վերևում արդեն նշեցի, թե ինչ բնույթի գործընթացներ են սպասվում։ Սակայն դրանք արագ չեն լինի և, հետևաբար, այդ մասով վերլուծություն կարելի է անել որոշակի ժամանակ անց։
Ինչ վերաբերում է նշածս ուժերին, ապա իրավիճակը հետևյալն է. ՀԱԿ-ը տիրապետում է «փողոցին» և համարվում տիտղոսային ընդդիմություն, իսկ ՀՅԴ-ն և «Ժառանգությունն» ունեն ԱԺ-ի ամբիոնը։ Նշված ուժերից յուրաքանչյուրն իր մարտավարական խնդիրներն է փորձելու լուծել ամառային «արձակուրդների» ժամանակ։
Ամենածանրը ՀԱԿ-ի վիճակն է։ Արմատական տրամադրված բողոքական էլեկտորատի շրջանում ամենամեծ սպասելիքները հենց նրանից են։ «Հաղթելու ենք» կարգախոսը «միս ու արյուն» ստանալու կարիք ունի։ Արդյունքներ՝ ահա՛ թե ինչի են սպասում զանգվածները, և նրանց համար սառը ցնցուղի դեր է կատարում «սահմանադրական ճանապարհով» գնալու բանաձևը։ Հանրահավաքների մասնակիցներից շատերը բազմիցս գնացել են այդ ճանապարհով և ենթագիտակցորեն նյարդայնանում են ՀԱԿ առաջնորդի հնչեցրած խոսքերից։ Բայց դրա այլընտրանքը բախումն է, որին, թերևս, ոչ ոք պատրաստ չէ։
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը վերջին հանրահավաքում հայտարարեց, որ այս իշխանությունների օրոք չեն կարող լինել ազատ, արդար ընտրություններ։ Դրանք, ըստ Շահնազարյանի, կլինեն միայն իշխանափոխությունից հետո։ Բայց նույն հարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժերին կոչ է անում համագործակցել ընտրական համակարգը վերափոխելու շուրջ։ Այսինքն, ՀԱԿ առաջնորդը, այնուամենայնիվ, ընտրությունների միջոցով է տեսնում իշխանափոխությունը, ինչը լրիվ տեղավորվում է սահմանադրական ճանապարհով պայքարը շարունակելու տրամաբանության մեջ։ Մյուս կողմից, նույն Տեր-Պետրոսյանի խոսքի առանցքն էլ է այն, թե այս իշխանությունները երբեք չեն գնա նորմալ ընտրությունների, և, ըստ ՀԱԿ առաջնորդի, սա արդեն ոչ թե ավազակապետություն է, այլ խուժանապետություն։
Համադրելով հնչած ելույթները՝ ստանում ենք հետևյալ պատկերը. «Իշխանությունը պետք է փոխել ընտրություններով (սահմանադրական ճանապարհ), բայց այս իշխանությունը միշտ էլ կկեղծի ընտրության արդյունքները։ Հետևաբար՝ այս իշխանության օրոք հնարավոր չէ ազատ, արդար ընտրություններ անցկացնել»։ Ստացվում է փակ շրջան։ Փակուղի։ Այդ փակուղուց ելքը Տեր-Պետրոսյանը տեսնում է բավական վիճելի թեզի միջոցով, որն ամփոփված է նրա հանրահավաքային ելույթի հետևյալ հատվածում. «Որներկաիշխանությունըտապալվելուէ,ևՍերժՍարգսյանըչիդիմանալումինչևիրպաշտոնավարմանժամկետիավարտը, կասկածիցվերէ։Այնպեսոր,մենքշտապելուտեղչունենք, քանիորժամանակնաշխատումէմերօգտին»։Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանի մարտավարությունը հակառակորդի տապալմանն սպասելն է, որը պայմանավորված է լինելու տնտեսական կամ այլ գործոններով։ Կրկնեմ՝ բավական վիճելի մարտավարություն է, բայց դրանից ելնելով են, իմ տպավորությամբ, քայլերն իրականացվում։ Մայիսի 31-ի ընտրություններից հետո, «Լրագիր» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ նույնանման միտք արտահայտեց. «Երբնա (Սերժ Սարգսյանը-խմբ.) տեսնի, որուղղակիիվիճակիչէկառավարելուերկիրը, ստիպվածհրաժարականկներկայացնի: ՍերժՍարգսյանըշատշուտովհայտնվելուէարտաքինեւներքինքաղաքականմարտահրավերներիայնպիսիթնջուկիառջեւ, որինիվիճակիչիլինելուդիմագրավել: Շատշուտովմենքդրաականատեսըկլինենք»:Իսկ եթե ականատեսը չլինե՞նք և նախագահն էլ հրաժարական չտա՞։ Կոնգրեսում համոզված են, որ կտա։ Բայց անցած տարվա հոկտեմբերի 17-ի հանրահավաքում էլ հայտարարվում էր, որ երկու-երեք ամսից Ղարաբաղի հարցում լուրջ տեղաշարժեր են սպասվում, ուստի պետք է դադար առնել և չխանգարել իշխանությանը, որպեսզի նա անհարկի զիջումների չգնա։ Ամիսներն անցան, բայց այդ սպասելիքները չիրականացան։
Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանն առաջնորդվում է չինական ասացվածքով, ըստ որի՝ եթե դու հանգիստ նստես գետի ափին, մի օր այն կբերի քո թշնամու դին։ Բայց փորձը ցույց տվեց, որ չինական ասացվածքը ոչ միշտ է անվրեպ աշխատում։ Մանավանդ՝ Հայաստանում։ Չինական այդ ասացվածքին կարելի է հակադրել զուտ հայկական «Է՛շ, մի՛ սատկի՝ գարուն կգա» խոսքը, որից բխում է, որ սպասելով՝ «տուն» չես պահի։ Ինչևէ։
Ամեն դեպքում, մինչև Սերժ Սարգսյանի ինքնատապալմանն սպասելը, ՀԱԿ-ում հասկանում են, որ ինչ-ինչ քայլեր պետք է արվեն՝ ընդդիմադիր զանգվածի տոնուսը բարձր պահելու նպատակով։ Բայց դա էլ դժվար գործ է։
Տեր-Պետրոսյանը գիտակցում է, որ ՀԱԿ-ի միակ օրակարգային հարց դարձնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը՝ կարճաժամկետում նա որոշակի էմոցիոնալ ֆոն է ապահովում իր դիրքերը չկորցնելու համար։ Բայց հետագայում, եթե պարզվի, որ նախագահ Սարգսյանը հեռանալու որևէ մտադրություն չունի, ապա դա կսկսի գործել իր դեմ՝ զանգվածների ֆրուստրացիայի (հիասթափության) պատճառ դառնալով։ Այդ տեսանկյունից՝ ժամանակն աշխատում է ի վնաս ՀԱԿ-ի, չնայած որ Տեր-Պետրոսյանը հակառակում է համոզված կամ համոզում է իր թիմակիցներին. «...Մենքշտապելուտեղչունենք, քանիորժամանակնաշխատումէմերօգտին»,-նշում է ՀԱԿ առաջնորդը։
Տպավորությունն այնպիսին է, թե ներքուստ Տեր-Պետրոսյանն զգում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու և ճանապարհ է փնտրում հնարավոր փակուղային վիճակից դուրս գալու համար։ Թերևս այդ նպատակով է, որ նա հունիսի 12-ի հանրահավաքում այլ ընդդիմադիրների առաջարկեց համագործակցել քաղաքական պլատֆորմի շուրջ, ուր կա արտահերթ ընտրություներ անցկացնելու կետ և պահանջվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսինքն, փորձ է արվում ընդլայնել Սարգսյանի հրաժարականը պահանջողների շրջանակը և դա չթողնել միայն ՀԱԿ օրակարգում։ Բացի այդ, առաջարկելով համագործակցության կետեր՝ Տեր-Պետրոսյանը ցանկանում է ընդգծել իր լիդերությունն ընդդիմադիր դաշտում, քանի որ լիդերության հարցը ՀԱԿ-ի համար նույնպես վերածվում է մարտահրավերի։ Եթե այսօր Տեր-Պետրոսյանը չի կարծում, որ ընդդիմության առաջատարի «դեղին շապիկը» կխլեն իրենից, ապա դա չի նշանակում, որ վաղը պատկերը նույնը կլինի։ Չէ՞ որ ընդամենը օրեր առաջ ՀԱԿ-ում, իրենցից բացի, ընդդիմադի դաշտում այլ ուժերի չէին նկատում։ 2008թ. ո՞վ կմտածեր, թե ՀԱԿ-ը քաղաքական պլատֆորմ կառաջարկի, ասենք, ՀՅԴ-ին։ Կամ 2009թ. մայիսի 31-ից առաջ կոնգրեսականներից ու՞մ մտքով կանցներ, որ «Ժառանգությունը» «զդաչի» է տալու ՀԱԿ-ին՝ քաղաքապետի ընտրություններին նախորդած «սև» PR-ի համար, և իրենք այդքան էլ հուժկու պատասխան չեն տալու իրենց ոխերիմ բարեկամներին, ինչպես որ դա կցանկանային անել։
Փաստն այն է, որ իրավիճակ է փոխվել։ «Հաղթելու ենք»-ին հաջորդած «Մաքրելու ենք»-ը նույնպես չստացվեց, ու «կոնկուրենտներն» շտապում են օգտվել այդ իրավիճակից։ Եվ, ուրեմն, իշխանական ճակատից զատ՝ Տեր-Պետրոսյանի համար բացվել է նաև երկրորդ ճակատը։ Պայքարել է պետք նաև ընդդիմադիր դաշտի լիդերությունը չկորցնելու համար։ Կհերիքե՞ն ՀԱԿ-ի ռեսուրսները, թե՞ ոչ՝ կպարզվի առաջիկայում։
Եթե սպասելը վտանգավոր է ՀԱԿ-ի համար, ապա լիովին ձեռնտու է «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին։ Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ չի մտնելու իշխանության դեմ պայքարի առաջին գիծ՝ դաշտը թողնելով կտրիճներին։ Նա սպասելու է, մինչև ՀԱԿ-ը մաշվի և ուժասպառ լինի։ Իսկ եթե ՀԱԿ-ը հասնի հաջողության, ապա «Ժառանգությունը» կփորձի տեղավորվել նրա կրտսեր եղբոր կարգավիճակում, բայց դժվար թե դա ստացվի։ ՀԱԿ-ում էլ անցյալը հիշեցնել ու «զդաչի» տալ գիտեն, և այն էլ ինչպես։
Ինչ մնում է ՀՅԴ-ին, ապա այս ուժի համար էլ, ինչպես «Ժառանգության», սպասելն ավելի նպատակահարմար ու բնական վիճակ է։ ՀՅԴ-ն դեռևս խնդիրներ ունի ընդդիմության մեջ իր տեղը գրավելու, ինչպես նաև իր ներսում տիրող խմորումներին լուծում տալու գործում։ 11 տարի իշխանության մեջ լինելը նշանակում է, որ Դաշնակցությունն օբեկտիվորեն չի կարող մեկ ակնթարթում դառնալ ընդդիմություն։ Ժամանակ է պետք։
Ամփոփում.
1.Իշխանության և ընդդիմության ճանապարհները մոտ ապագայում չեն խաչվելու։
2.Առաջիկայում սպասվող ներիշխանական և ներընդդիմադիր մրցակցությունը երբեմն ավելի սուր է լինելու, քան իշխանություն-ընդդիմություն պայքարը։
3.Սերժ Սարգսյանի գլխավոր կարգախոսը լինելու է հետևյալ բանաձևով գործելը. «Քանի դեռ ընտրություններ չկան, և ընդդիմությունից սպառնալիք չկա, անհրաժեշտ է ամրապնդել իշխանությունը՝ տնտեսության վրա տոտալ վերահսկողություն սահմանելով և կուլիսային ակտիվ գործունեություն իրականացնելով»։
4.Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մարտավարությունը լինելու է պասիվ։ Բոլորն էլ սպասելու են, բայց նրանցից յուրաքանչյուրն «սպասելու» տակ տարբեր բան է հասկանալու։ Տեր-Պետրոսյանն սպասելու է իշխանության սխալներին և բացթողումներին (հայ-թուրքական հարաբերություններ, Արցախի խնդիր, տնտեսություն և այլն) և շտապելու է օգտվել դրանցից։«Ժառանգությունը» սպասելու է, որ ՀԱԿ-ի սպասելը երկար ձգվի, և կշռով իրենք հավասարվեն նրանց կամ նույնիսկ անցնեն՝ «Ճանապարհ տվեք նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին» կարգախոսով, ու մտնեն ակտիվ դաշտ։ ՀՅԴ-ն սպասելու է, որ ժամանակն անցնի, ու իրենք հանրության կողմից ընկալվեն նոր կարգավիճակում և, ինչպես «Ժառանգությունը», նույնպես սպասելու է ՀԱԿ-ի թուլացմանը։
5.Եվ՛ իշխանությունը, և՛ընդդիմությունը պատրաստվում են 2012թ. հերթական ընտրություններին, բայց ՀԱԿ-ն այդ մասին չի կարող բարձրաձայնել, քանի որ իր լեգիտիմությունն անկում կապրի բողոքական էլեկտորատի շրջանում։ Համ էլ՝ ՀԱԿ-ն օբեկտիվորեն շահագրգռված է արտահերթ ընտրություններով, քանի այս պահի ըմդդիմադիր առաջամարտիկն ինքն է և կազմակերպչական առումով, ի տարբերություն մյուսների, պատրաստ է ընտրական մարաթոնին։
6.ՀԱԿ-ի սպասողական մարտավարությունը հազիվ թե հանգեցնի արտահերթ ընտրությունների։ Իշխանությունն իր կամքով հրաժարական չի տա։ Եթե տերպետրոսյանական թիմի հաշվարկն այն է, որ Արցախի հարցում արագացված լուծումներ են սպասվում, ապա, ըստ իս, նման գործընթացներ չեն երևում։ Տնտեսական ճգնաժամը, անշուշտ, ազդելու է իշխանության վարկանիշի էլ ավելի նվազման վրա, բայց հանրային ընդվզումներ չեն լինի. մեր հասարակությունը դեռևս այդքան հասուն չէ։ Բիզնեսի նկատմամբ իրականացվող իշխանական ճնշումները հանդիպելու են խուլ դիմադրության, բայց այն պայթելու է միանգամայն ուրիշ առիթով և բոլորովին այլ պայմաններում և, ըստ իս, լրիվ ուրիշ խաղացողների միջոցով։
7.Մինչև 2012թ. հազար ու մի ջրեր կարող են հոսել, և այսօրվա խաղացողներից ոմանք կարող են մղվել երկրորդ գիծ։ Կարող է նաև ի հայտ գալ նոր փոխդասավորություն, որի մասին այսօր որևէ մեկի մտքով անգամ չի անցնում։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Անշուշտ, ներկայացված կանխատեսումներն ու գնահատականները ժամանակի քննությունը բռնելու կարիք ունեն։ Բայց, օգտվելով հարաբերական դադարից, անհրաժեշտ է վերլուծության ենթարկել քաղաքական կյանքը, որպեսզի ճիշտ հետևություններ արվեն։ Ես պատրաստվում եմ հոդվածաշար ներկայացնել նորանկախ Հայաստանի քաղաքական պրակտիկայի վերաբերյալ և կուզենայի, որ դիսկուսիոն դաշտ ստեղծվեր։ Հետընտրական ժամանակահատվածը, մանավանդ երբ մոտ ապագայում ընտրություններ չեն սպասվում, լավագույն պահն է՝ ծուռ նստելու և շիտակ խոսելու համար։ Ինչպես հին հույներն էին ասում. «Ճշմարտությունը միշտ էլ դառն է լինում, ինչպես իրական բալասանը, բայց այդ դառնությունն է բուժում մարդուն, այլ ոչ թե քաղցր խոսքը»։ Նախընտրական ժամանակահատվածում միշտ էլ դժվար է գնահատականներ տալ։ Դա շատ սուբյեկտիվ է ընկալվում։ Այժմ հարաբերական անդորր է, և կարելի է ամեն ինչ դասավորել, ինչպես հարկն է։
Ի դեպ, այն խնդիրը, որի առաջ այժմ կանգնած է Տեր-Պետրոսյանը՝ մտահոգել է նորանկախ Հայաստանի տարբեր ժամանակների բոլոր ընդդիմադիրներին. ինչպե՞ս ապահովել ֆորմալ հաղթանակ։ Լուծումներն առայժմ գտնված չեն։ Արդյունք չկա։ Մեր պայմաններում՝ իշխանության մուտքն առայժմ ներսի կողմից է։ Այս հարցին ես կանդրադառնամ առանձին հրապարակմամբ։ Պետք է նախ հասկանալ, թե ի՞նչ իշխանական մեխանիզմներ են գործում մեր տիպի ավտորիտար երկրներում և կատարել համեմատական վերլուծություն։ Իշխանության ընդունման-հանձնման գործընթացներն ի՞նչ բնույթ ունեն։ Հարկավոր է ուսումնասիրել մեր նորագույն քաղաքական պատմությունը և համապատասխան եզրակացություններ անել։ Կարծում եմ, որ շատ օգտակար կլինի այս հարցերի շոշափումը և ակնկալում եմ ընթերցողների ակտիվ մասնակցություն՝ հոդվածների և ռեպլիկների տեսքով։
Վերջ առաջին սերիային
Քաղաքականության մեջ ընդմիջում չի լինում։ Լինում է ուժերը վերադասավորելու շրջան, և հիմա մենք այդ փուլում ենք։ Քաղաքական դաշտում, հեռուստատեսային լեզվով ասած, գովազդային դադար է հայտարարված։
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը մինչև սեպտեմբերի 18-ը գնաց «արձակուրդ»՝ «կազդուրված» վերադառնալու խոստմամբ։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այն միշտ էլ շահագրգռված է եղել հանրային կյանքի ապաքաղաքականացված ու պասիվ լինելու մեջ, և այժմ, օգտվելով առիթից, կանցնի խոր ընդհատակ։
Այսպիսով՝ քաղաքական կյանքի նոր «եթերաշրջանը» կբացվի աշնանը։ Իսկ մինչ այդ, եկեք տեսնենք, թե ով ինչ վիճակում է, ի՞նչ խնդիրներ է փորձելու լուծել, և ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում։
Նկատենք, որ իշխանական և ընդդիմադիր ճամբարներում գործընթացները տեղի կունենան միմյանցից անջատ։ Յուրաքանչյուր կողմն իր ներքին խնդիրներն ունի, և այժմ դրանք դառնում են ավելի կարևոր, քանզի բոլորն էլ սկսել են պատրաստվել հաջորդ ընտրություններին և պետք է ամրապնդեն իրենց դիրքերը։ Ներտեսակային մրցակցությունը մղվում է առաջին պլան։
Պայքար իշխանության համար
Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց Սերժ Սարգսյանի իշխանության ձևավորման ամբողջական պարբերաշրջանի առաջին մասը, որն սկսվել էր 2007թ. խորհրդարանական ընտրություններով։ ԱԺ-ի, նախագահի և Երևանի ղեկավար կազմի ընտրության եռափուլ գործընթացի արդյունքում՝ երկրում ստեղծվեց բացարձակ միահեծան իշխանություն։ Նշանակություն չունի, որ իշխանական կոալիցիան դեռևս գործում է։ Այն ավելի շատ նախորդ շրջանի իներցիայի, քան այժմյան իշխանական նեղ խմբի ցանկության հետևանք է։ Կոալիցիան քոչարյանական ժամանակաշրջանից մնացած «օժիտ» է, որից Սերժ Սարգսյանը ձգտելու է ազատվել և ստեղծել մոնոլիտ միապետություն։
Իշխանությունն այժմ փորձելու է իրականություն դարձնել իր ծրագրերի երկրորդ մասը, այն է՝ նախապատրաստվել Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ «սռոկն» ապահովելուն։ Իսկ դրա հնարավորությունը իշխանությունը տեսնում է միայն բիզնես դաշտի վերբաշխման միջոցով։ Կստացվի՞ դա, թե ոչ՝ կախված է մի շարք հարցերի պատասխաններից, որոնցից են.
1.Ինչպե՞ս կզարգանան ՀՀԿ-ԲՀԿ անխուսափելի թվացող կոալիցիոն ապահարզանի գործընթացները և ե՞րբ դրանք տեղի կունենան, որից հետո պարզ կդառնա, թե իշխանական բուրգն ի՞նչ փոխդասավորություն կունենա. ՕԵԿ-ը, ամեն դեպքում, բալաստ է և որպես գործոն այլևս չի քննարկվում որևէ ուժի կողմից,
2.Կկարողանա՞ արդյոք կառավարությունն անցկացնել տնտեսական կյանքին վերաբերող այնպիսի օրենքներ, ըստ որոնց՝ պետությունը (իմա՝ իշխանությունը) փաստացի կդառնա մասնավոր բիզնեսի կառավարիչ,
3.Հարկային ճնշումը կտա՞ ծրագրված արդյունքը, թե՞ ոչ,
4.Կհաջողվի՞, արդյոք, ֆինանսական ռեսուրսներ ներգրավել արտաքին աղբյուրներից (խոսքը միլիարդ, այլ ոչ թե միլիոն դոլարների մասին է),
5.Արտաքին ճնշումները, կապված Արցախի հարցի կարգավորման հետ, որքանո՞վ ուժեղ կլինեն,
6.Հայ-թուրքական հարաբերություններն ինչպե՞ս կզարգանան։
Սրանք հարցերի ոչ ամբողջական այն շրջանակն է, որոնց լուծումներից է կախված սարգսյանական ծրագրերի իրականացումը։
Հանրային լեգիտիմության դեֆիցիտի պայմաններում՝ իշխանությունները, թերևս, կարծում են, որ միայն երկրի ամբողջ ֆինանսական հոսքերը տնօրինելով է հնարավոր պահել կառավարման ղեկը։ Լյումպեն-պրոլետարիատին «կոպեկներ» կշպրտվեն, ու դրա քարոզի տակ կկառուցվի «մեկ մարդու տնտեսություն», որից հետո արդեն իրական կդառնա իշխանական օլիգարխիայի հավերժացման ծրագիրը կյանքի կոչելը։
«Փող-իշխանություն-փող՛». ահա՛ այն բանաձևը, որով առաջնորդվում է կառավարող վերնախավը, և որի անդամներից ոմանց «աչքերը ջուր կտրեցին»՝ անսահմանափակ և անվերահսկելի իշխանությունից օգտվելուն սպասելիս։ Ենթադրվում է, որ բոլոր տիպի ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո հարկային ճնշումները նոր թափ են հավաքելու՝ «Ե՞րբ ենք բաժանելու փողերը» սիրտ մաշեցնող հարցին վերջապես անդրադառնալու և սպասվելիք բաշխումների երանելի պահի բերկրանքը կանխավայելելու ծրագրի շրջանակում։ Ասել է, թե Սերժ Սարգսյանի իշխանության իրական դեմքը և մտածողության «հմայքը» շատ շուտով կբացահայտեն նաև յուրային համարվողներն ու կհասկանան, որ բոլշևիզմը յուրայիններ չի ճանաչում, այլ միայն՝ «հեղափոխական» նպատակահարմարություն, որը, մեր դեպքում, դրսևորվում է բոլորի փողերը հավաքելու՝ «հնգամյակը՝ երեք տարում» տարբերակով։ Իսկ թոշակառուներն ինչպես վատ ապրել էին, նույն ձևով էլ շարունակելու են ապրել, բայց քարոզչական նյութերի օգնությամբ կպարզեն, որ կուլակաթափությունն իրենց բարեկեցությունն ապահովելու համար է արվում։ Այսինքն, հաց չի լինի, բայց խրախճանքի պակաս չենք զգա։ Մանավանդ, հիմա իշխանության շուրջն այնպիսի սազանդարներ են հավաքվել, որ թատրոնն ապահովված կլինի. և՛մաեստրո կա, և՛ արտասանող, և՛ պաշտոնյաների վզներից «զանգ» կախող, և՛ ճառ ասող...
Պայքար ընդդիմության համար
Չնայած ամառային տապին՝ ընդդիմադիր դաշտում ակտիվությունը չի մարի, բայց ոչ այնքան հրապարակային, որքան կազմակերպչական, նախապատրաստական և ներքին «ռազբորկաների» առումով։ Ով չաշխատի ամռանը՝ հայտնի հեքիաթի ճպուռի օրը կընկնի։
Ուշագրավ է, որ 2008թ. հետընտրական շրջանից մինչև Երևանի ավագանու ընտրությունները՝ իշխանական ճամբարն էր հանդես գալիս բազում, միմյանց հետ բացահայտ կամ թաքուն առճակատման մեջ գտնվող սուբյեկտներով, և կոալիցիան նույնիսկ գործընկեր կորցրեց՝ ի դեմս ՀՅԴ-ի։ Իսկ ընդդիմությունը ներկայանում էր մեկ հիմնական խաղացողով՝ Հայ ազգային կոնգրեսով, որն արտաքուստ կուռ թիմի տպավորություն էր թողնում։ Միայն մարքսիստն էր իր պահվածքով երբեմն ցույց տալիս, որ «նե վսյո գլատկո վ կանտոռե»։ Բայց, միևնույն է, փաստն այն էր, որ մինչև վերջին ընտրությունները «Ժառանգությանը» չէր հաջողվում առնվազն հավասար հզորությամբ ընդդիմադիրի ընկալում ստանալ հանրության կողմից, և Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը նույնիսկ չկարողացավ մասնակցել մայրաքաղաքի ընտրություններին։ Այդտեղ դեր խաղաց նաև տերպետրոսյանական թիմի հակաքարոզչությունը, և ժառանգականները տեղի տվեցին։
Այժմ ճիշտ հակառակ պատկերն է։ Իշխանությունը գնում է բյուրեղացման և միակենտրոնության ճանապարհով, իսկ ընդդիմադիր դաշտում մրցակցության մթնոլորտ է ստեղծվել։ Տեր-Պետրոսյանն արդեն ընդունում է, որ կան նաև այլ ընդդիմադիր ուժեր և նույնիսկ համագործակցության առաջարկ է ներկայացնում նրանց։ Այսինքն, որքան էլ Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում նշում էր, թե ընտրությունների արդյունքները վերլուծելը սխալ է, քանի որ ընտրություն չի եղել, միևնույն է, իրենք էլ են հաշվի նստել ընտրության արդյունքների հետ և եկել են այն եզրակացության, որ պետք է գնալ (կամ գոնե պատրաստակամություն հայտնել) մնացյալ ուժերի հետ համագործակցության՝ կոնսոլիդացիայի։ Իսկ մինչընտրական ժամանակահատվածում անգամ «Ժառանգությունն» էր մոռացության մատնվել, երբ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը կայացած հիմնական ընդդիմադիր ուժ գնահատեց միայն ՀԱԿ-ին։
Ընդդիմադիր դաշտում այժմ 3 խաղացող կա՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։ Համենայնդեպս, նշված ուժերն են երևացողները։ Նկատենք, որ Տեր-Պետրոսյանն արդեն «Բարգավաճ Հայաստանին» էլ է պատրաստ տեսնել ընդդիմության շարքերում՝ «բոլորիս համար էլ տեղը կհերիքի» թեմայով։ Ինչ արած, իրավիճակն է ստիպում։ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված՝ վերևում արդեն նշեցի, թե ինչ բնույթի գործընթացներ են սպասվում։ Սակայն դրանք արագ չեն լինի և, հետևաբար, այդ մասով վերլուծություն կարելի է անել որոշակի ժամանակ անց։
Ինչ վերաբերում է նշածս ուժերին, ապա իրավիճակը հետևյալն է. ՀԱԿ-ը տիրապետում է «փողոցին» և համարվում տիտղոսային ընդդիմություն, իսկ ՀՅԴ-ն և «Ժառանգությունն» ունեն ԱԺ-ի ամբիոնը։ Նշված ուժերից յուրաքանչյուրն իր մարտավարական խնդիրներն է փորձելու լուծել ամառային «արձակուրդների» ժամանակ։
Ամենածանրը ՀԱԿ-ի վիճակն է։ Արմատական տրամադրված բողոքական էլեկտորատի շրջանում ամենամեծ սպասելիքները հենց նրանից են։ «Հաղթելու ենք» կարգախոսը «միս ու արյուն» ստանալու կարիք ունի։ Արդյունքներ՝ ահա՛ թե ինչի են սպասում զանգվածները, և նրանց համար սառը ցնցուղի դեր է կատարում «սահմանադրական ճանապարհով» գնալու բանաձևը։ Հանրահավաքների մասնակիցներից շատերը բազմիցս գնացել են այդ ճանապարհով և ենթագիտակցորեն նյարդայնանում են ՀԱԿ առաջնորդի հնչեցրած խոսքերից։ Բայց դրա այլընտրանքը բախումն է, որին, թերևս, ոչ ոք պատրաստ չէ։
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը վերջին հանրահավաքում հայտարարեց, որ այս իշխանությունների օրոք չեն կարող լինել ազատ, արդար ընտրություններ։ Դրանք, ըստ Շահնազարյանի, կլինեն միայն իշխանափոխությունից հետո։ Բայց նույն հարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժերին կոչ է անում համագործակցել ընտրական համակարգը վերափոխելու շուրջ։ Այսինքն, ՀԱԿ առաջնորդը, այնուամենայնիվ, ընտրությունների միջոցով է տեսնում իշխանափոխությունը, ինչը լրիվ տեղավորվում է սահմանադրական ճանապարհով պայքարը շարունակելու տրամաբանության մեջ։ Մյուս կողմից, նույն Տեր-Պետրոսյանի խոսքի առանցքն էլ է այն, թե այս իշխանությունները երբեք չեն գնա նորմալ ընտրությունների, և, ըստ ՀԱԿ առաջնորդի, սա արդեն ոչ թե ավազակապետություն է, այլ խուժանապետություն։
Համադրելով հնչած ելույթները՝ ստանում ենք հետևյալ պատկերը. «Իշխանությունը պետք է փոխել ընտրություններով (սահմանադրական ճանապարհ), բայց այս իշխանությունը միշտ էլ կկեղծի ընտրության արդյունքները։ Հետևաբար՝ այս իշխանության օրոք հնարավոր չէ ազատ, արդար ընտրություններ անցկացնել»։ Ստացվում է փակ շրջան։ Փակուղի։ Այդ փակուղուց ելքը Տեր-Պետրոսյանը տեսնում է բավական վիճելի թեզի միջոցով, որն ամփոփված է նրա հանրահավաքային ելույթի հետևյալ հատվածում. «Որ ներկա իշխանությունը տապալվելու է, և Սերժ Սարգսյանը չի դիմանալու մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, կասկածից վեր է։ Այնպես որ, մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին»։ Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանի մարտավարությունը հակառակորդի տապալմանն սպասելն է, որը պայմանավորված է լինելու տնտեսական կամ այլ գործոններով։ Կրկնեմ՝ բավական վիճելի մարտավարություն է, բայց դրանից ելնելով են, իմ տպավորությամբ, քայլերն իրականացվում։ Մայիսի 31-ի ընտրություններից հետո, «Լրագիր» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ նույնանման միտք արտահայտեց. «Երբ նա (Սերժ Սարգսյանը-խմբ.) տեսնի, որ ուղղակի ի վիճակի չէ կառավարելու երկիրը, ստիպված հրաժարական կներկայացնի: Սերժ Սարգսյանը շատ շուտով հայտնվելու է արտաքին եւ ներքին քաղաքական մարտահրավերների այնպիսի թնջուկի առջեւ, որին ի վիճակի չի լինելու դիմագրավել: Շատ շուտով մենք դրա ականատեսը կլինենք»: Իսկ եթե ականատեսը չլինե՞նք և նախագահն էլ հրաժարական չտա՞։ Կոնգրեսում համոզված են, որ կտա։ Բայց անցած տարվա հոկտեմբերի 17-ի հանրահավաքում էլ հայտարարվում էր, որ երկու-երեք ամսից Ղարաբաղի հարցում լուրջ տեղաշարժեր են սպասվում, ուստի պետք է դադար առնել և չխանգարել իշխանությանը, որպեսզի նա անհարկի զիջումների չգնա։ Ամիսներն անցան, բայց այդ սպասելիքները չիրականացան։
Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանն առաջնորդվում է չինական ասացվածքով, ըստ որի՝ եթե դու հանգիստ նստես գետի ափին, մի օր այն կբերի քո թշնամու դին։ Բայց փորձը ցույց տվեց, որ չինական ասացվածքը ոչ միշտ է անվրեպ աշխատում։ Մանավանդ՝ Հայաստանում։ Չինական այդ ասացվածքին կարելի է հակադրել զուտ հայկական «Է՛շ, մի՛ սատկի՝ գարուն կգա» խոսքը, որից բխում է, որ սպասելով՝ «տուն» չես պահի։ Ինչևէ։
Ամեն դեպքում, մինչև Սերժ Սարգսյանի ինքնատապալմանն սպասելը, ՀԱԿ-ում հասկանում են, որ ինչ-ինչ քայլեր պետք է արվեն՝ ընդդիմադիր զանգվածի տոնուսը բարձր պահելու նպատակով։ Բայց դա էլ դժվար գործ է։
Տեր-Պետրոսյանը գիտակցում է, որ ՀԱԿ-ի միակ օրակարգային հարց դարձնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը՝ կարճաժամկետում նա որոշակի էմոցիոնալ ֆոն է ապահովում իր դիրքերը չկորցնելու համար։ Բայց հետագայում, եթե պարզվի, որ նախագահ Սարգսյանը հեռանալու որևէ մտադրություն չունի, ապա դա կսկսի գործել իր դեմ՝ զանգվածների ֆրուստրացիայի (հիասթափության) պատճառ դառնալով։ Այդ տեսանկյունից՝ ժամանակն աշխատում է ի վնաս ՀԱԿ-ի, չնայած որ Տեր-Պետրոսյանը հակառակում է համոզված կամ համոզում է իր թիմակիցներին. «...Մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին»,-նշում է ՀԱԿ առաջնորդը։
Տպավորությունն այնպիսին է, թե ներքուստ Տեր-Պետրոսյանն զգում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու և ճանապարհ է փնտրում հնարավոր փակուղային վիճակից դուրս գալու համար։ Թերևս այդ նպատակով է, որ նա հունիսի 12-ի հանրահավաքում այլ ընդդիմադիրների առաջարկեց համագործակցել քաղաքական պլատֆորմի շուրջ, ուր կա արտահերթ ընտրություներ անցկացնելու կետ և պահանջվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսինքն, փորձ է արվում ընդլայնել Սարգսյանի հրաժարականը պահանջողների շրջանակը և դա չթողնել միայն ՀԱԿ օրակարգում։ Բացի այդ, առաջարկելով համագործակցության կետեր՝ Տեր-Պետրոսյանը ցանկանում է ընդգծել իր լիդերությունն ընդդիմադիր դաշտում, քանի որ լիդերության հարցը ՀԱԿ-ի համար նույնպես վերածվում է մարտահրավերի։ Եթե այսօր Տեր-Պետրոսյանը չի կարծում, որ ընդդիմության առաջատարի «դեղին շապիկը» կխլեն իրենից, ապա դա չի նշանակում, որ վաղը պատկերը նույնը կլինի։ Չէ՞ որ ընդամենը օրեր առաջ ՀԱԿ-ում, իրենցից բացի, ընդդիմադի դաշտում այլ ուժերի չէին նկատում։ 2008թ. ո՞վ կմտածեր, թե ՀԱԿ-ը քաղաքական պլատֆորմ կառաջարկի, ասենք, ՀՅԴ-ին։ Կամ 2009թ. մայիսի 31-ից առաջ կոնգրեսականներից ու՞մ մտքով կանցներ, որ «Ժառանգությունը» «զդաչի» է տալու ՀԱԿ-ին՝ քաղաքապետի ընտրություններին նախորդած «սև» PR-ի համար, և իրենք այդքան էլ հուժկու պատասխան չեն տալու իրենց ոխերիմ բարեկամներին, ինչպես որ դա կցանկանային անել։
Փաստն այն է, որ իրավիճակ է փոխվել։ «Հաղթելու ենք»-ին հաջորդած «Մաքրելու ենք»-ը նույնպես չստացվեց, ու «կոնկուրենտներն» շտապում են օգտվել այդ իրավիճակից։ Եվ, ուրեմն, իշխանական ճակատից զատ՝ Տեր-Պետրոսյանի համար բացվել է նաև երկրորդ ճակատը։ Պայքարել է պետք նաև ընդդիմադիր դաշտի լիդերությունը չկորցնելու համար։ Կհերիքե՞ն ՀԱԿ-ի ռեսուրսները, թե՞ ոչ՝ կպարզվի առաջիկայում։
Եթե սպասելը վտանգավոր է ՀԱԿ-ի համար, ապա լիովին ձեռնտու է «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին։ Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ չի մտնելու իշխանության դեմ պայքարի առաջին գիծ՝ դաշտը թողնելով կտրիճներին։ Նա սպասելու է, մինչև ՀԱԿ-ը մաշվի և ուժասպառ լինի։ Իսկ եթե ՀԱԿ-ը հասնի հաջողության, ապա «Ժառանգությունը» կփորձի տեղավորվել նրա կրտսեր եղբոր կարգավիճակում, բայց դժվար թե դա ստացվի։ ՀԱԿ-ում էլ անցյալը հիշեցնել ու «զդաչի» տալ գիտեն, և այն էլ ինչպես։
Ինչ մնում է ՀՅԴ-ին, ապա այս ուժի համար էլ, ինչպես «Ժառանգության», սպասելն ավելի նպատակահարմար ու բնական վիճակ է։ ՀՅԴ-ն դեռևս խնդիրներ ունի ընդդիմության մեջ իր տեղը գրավելու, ինչպես նաև իր ներսում տիրող խմորումներին լուծում տալու գործում։ 11 տարի իշխանության մեջ լինելը նշանակում է, որ Դաշնակցությունն օբեկտիվորեն չի կարող մեկ ակնթարթում դառնալ ընդդիմություն։ Ժամանակ է պետք։
Ամփոփում.
1.Իշխանության և ընդդիմության ճանապարհները մոտ ապագայում չեն խաչվելու։
2.Առաջիկայում սպասվող ներիշխանական և ներընդդիմադիր մրցակցությունը երբեմն ավելի սուր է լինելու, քան իշխանություն-ընդդիմություն պայքարը։
3.Սերժ Սարգսյանի գլխավոր կարգախոսը լինելու է հետևյալ բանաձևով գործելը. «Քանի դեռ ընտրություններ չկան, և ընդդիմությունից սպառնալիք չկա, անհրաժեշտ է ամրապնդել իշխանությունը՝ տնտեսության վրա տոտալ վերահսկողություն սահմանելով և կուլիսային ակտիվ գործունեություն իրականացնելով»։
4.Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մարտավարությունը լինելու է պասիվ։ Բոլորն էլ սպասելու են, բայց նրանցից յուրաքանչյուրն «սպասելու» տակ տարբեր բան է հասկանալու։ Տեր-Պետրոսյանն սպասելու է իշխանության սխալներին և բացթողումներին (հայ-թուրքական հարաբերություններ, Արցախի խնդիր, տնտեսություն և այլն) և շտապելու է օգտվել դրանցից։ «Ժառանգությունը» սպասելու է, որ ՀԱԿ-ի սպասելը երկար ձգվի, և կշռով իրենք հավասարվեն նրանց կամ նույնիսկ անցնեն՝ «Ճանապարհ տվեք նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին» կարգախոսով, ու մտնեն ակտիվ դաշտ։ ՀՅԴ-ն սպասելու է, որ ժամանակն անցնի, ու իրենք հանրության կողմից ընկալվեն նոր կարգավիճակում և, ինչպես «Ժառանգությունը», նույնպես սպասելու է ՀԱԿ-ի թուլացմանը։