Լրահոս

19.11.2012 09:44


ՀԱՄԱՍ–ի զինյալները Իսրայելի ռազմական ուղղաթիռ են կործանել

ՀԱՄԱՍ–ի զինյալները Իսրայելի ռազմական ուղղաթիռ են կործանել

Գազայի հատվածում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Նախօրեին ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածի մերձակայքում հարվածել են Իսրայելի նավատորմին պատկանող ռազմական նավի։ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ը հղում անելով իրանական «Ալ Ալյամ» հեռուստաընկերությանը՝ հաղորդում է, որ նույն հատվածում  խփվել է նաև Իսրայելի ռազմական ուղղաթիռ։ Իսրայելի զինվորական ղեկավարությունը տեղեկությունն առայժմ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է։

Իսրայելի հերթական հարձակման հետևանքով Գազայի Հայ-Նասր թաղամասում զոհվել է 11 մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում՝ 5 մանկահասակ երեխա։ Հաղորդվում է, որ նախօրեին Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 29 պաղեստինցի։

Իսկ ՀԱՄԱՍ-ի զինյալների արձակած հրթիռները հասել են մինչև Իսրայելի հարավային Աշկելոն և Աշդոդ քաղաքները. զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը