Իսրայելի օդուժը վերսկսել է Գազայի ռմբահարումը. սպանվել է ՀԱՄԱՍ–ի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա
Ուրբաթ գիշերը իսրայելական օդուժը վերսկսել է Գազայի հատվածի ռմբահարումը։ Հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան հրամանատար Ահմեդ աբու-Ջելալը: Այս մասին, «MIGnews»–ի փոխանցմամբ, հաղորդում են պաղեստինյան աղբյուրները:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի ուղղությամբ իսրայելի պաշտպանության բանակի օդուժի գրոհն իրականացվել է պաղեստինյան փախստականների Մեգազի ճամբարի մոտ` Գազայի հատվածի կենտրոնական մասում:
Հաղորդվում է, որ Ջելալի հետ միասին սպանվել են նաև նրա երկու եղբայրները ու ևս մեկ մարդ, ում անձը դեռ պարզված չէ: