Լրահոս

06.11.2012 10:24


ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են

ԱՄՆ–ում  նախագահական ընտրություններ են

Այսօր Միացյալ Նահանգներում ընտրում են երկրի նախագահին։ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, իսկ դեմոկրատներին ներկայացնում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին։

Հաղթողի վերաբերյալ կարծիքները տարբեր են, սակայն Օբամայի հաղթանակին ավելի շատ են հավատում։ Օրինակ, Քենիայում 105-ամյա շամանը կանխագուշակել է, թե հաղթելու է Օբաման, ով, ի դեպ, արմատներով հենց Քենիայից է։ Մարգարե կատու Ժորան նույնպես համամիտ է քենիացի շամանի հետ՝ հաղթելու է Օբաման։

Միաժամանակ, Ռոմնիի աշխատակազմն արդեն հայտարարել է, որ իրենք վստահ են իրենց թեկնածուի հաղթանակին ու արդեն պատրաստվում են տոնել այն։

Իսկ Բարաք Օբաման ընտրությունների օրը կանցկացնի բասկետբոլ խաղալով և միայն երեկոյան կհետեևի ձայների հաշվմանը։ Նա ԱՄՆ առաջին նախագահն է, ով ընտրություններին մասնակցել է նախօրոք (նա քվեարկել է հոկտեմբերի 26-ին)։ 

Այս խորագրի վերջին նյութերը