Լրահոս

02.11.2012 13:45


Հայաստանում «Facebook»–ից 345 հազ. մարդ է օգտվում

Հայաստանում «Facebook»–ից  345 հազ. մարդ է օգտվում

«Social Bakers» կայքը ներկայացրել է «Facebook» սոցիալական կայքի վիճակագրական տվյալները, թե որ երկրում բնկաչության որ տոոկսն է այդ կայքից օգտվում։  

 Օգտատերերի թվով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ը, որի բնակչության 54,01%-ն օգտվում է այս կայքից։ Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան՝ 30,17% ցուցանիշով։  Լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանը. այս երկրում 60 545 100 մլն մարդ է գրանցված «Facebook»-ում, ինչը, սակայն, կազմում է Հնդկաստանի բնակչության ընդամենը 5,16%-ը։

 Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա առաջատարն այստեղ Թուրքիան է՝ 31 415 080 օգտատեր ցուցանիշով։ Թուրքիային է հաջորդում Ռուսաստանը, որը 30-րդ հորիզոնականում է՝ 5,13% ցուցանիշով։ Տարածաշրջանում օգտատերերի ակտիվության հարցում 3-րդ հորիզոնականում է Ադրբեջանը՝ 898 140 մարդ ցուցանիշով։ Վրաստանը 87-րդ հորիզոնականում է՝ 862 940 օգտատերերով, իսկ Հայաստանը՝ 115-րդ՝  345 140 օգտատեր ցուցանիշով։

Աղյուսակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը