Լրահոս

26.10.2012 19:54


Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ–ի դիրքորոշումը ԲՀԿ–ի մասով

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ–ի դիրքորոշումը ԲՀԿ–ի մասով

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է նաև ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը.  «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, մենք ունենք քաղխորհուրդ, որում կան կուսակցություններ, այդ կուսակցությունները և նախագահը կոնսենսուսով որոշում են վարվող քաղաքականությունը։ Մենք քաղխորհրդում քննարկել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցեր, այդ թվում քննարկվել է նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը: Այդ հարցում օգոստոսին, նիստերից մեկում ընդունվել է հետևյալ որոշումը,  որ քաղխորհուրդը այդ հարցում վստահում է Լեւոն Տեր Պետրոսյանի վարած քաղաքականությանը և որևէ կերպ նպատակահարմար չի համարում կաշկանդել իր գործունեությունը»: 

Այս խորագրի վերջին նյութերը