Հարցազրույց Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հետ
–Բոլոր երեք նախագհների կառավարման տարիներին էլ եղել եք քաղաքական գործընթացներում, մասնավորապես իշխանական համակարգում։ Երեք նախագահներից ու՞մ հետ էր ավելի հարմար աշխատելը։
–Իմ պատկերացմամբ` այստեղ կան մի քանի կարևոր դիտարկումներ։ Նախ, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 90-ականներին մեր ողջ ժողովուրդը հայտնվեց որակապես նոր իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումներ կայացնելու հմտություն, կարողություն, ունակություններ մենք չունեինք։ Այսինքն` նոր համակարգի համար փորձառու կադրեր, ղեկավարներ չունեինք, ընդ որում՝ ոչ միայն մենք։ Հետևաբար, մեր սերնդի խնդիրը չէր կարող լինել ճիշտ լինելը, մենք չէինք կարող ճիշտ լինել ի սկզբանե, մենք դատապարտված էինք սայթաքումներ, վրիպումներ թույլ տալ։ Մեր խնդիրն եղել է այն, որ թույլ չտանք այնպիսի մի սխալ, որ հետագայում անշրջելի կորուստների առջև հայտնվենք։ Եթե այս համատեքստում նայենք, ապա երեք նախագահներն էլ իրենց պատմական առաքելությունն են իրականացրել։ Տեր–Պետրոսյանի խնդիրը (իր բոլոր թերություններով հանդերձ) նորանկախ պետության հիմքերը դնելն էր՝ ինստիտուտների կայացում, սահմանադրության ընդունում, բանակ և այլն։ Այսինքն՝ լավ էր, թեև, անկասկած, թերություններ էլ շատ կային։ Եկավ Քոչարյանը, ով շատ լավ գիտակցեց, որ այդ ֆունդամենտը պետք է ամրապնդել ու կառուցել շենքի տանիքը՝ այսինքն ենթակառուցվածքներ։ Քոչարյանի ժամանակ մենք ունեցել ենք ենթակառուցվածքների մեծ զարգացում, հանրակրթական դպրոցներ, ճանապարհներ, էներգետիկա և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչը կարելի է անվանել նորանկախ պետության կարկասը։ Իհարկե, չի կարելի ասել, որ վրիպումներ չեն եղել։ Հիմա եկել է նոր նախագահ՝ Սերժ Սարգսյանը, ում նպատակն ապրելու համար ավելի որակյալ պայմաններ ստեղծելն է՝ եվրառեմոնտ անելու պահն է։ Իհարկե, այստեղ էլ կան թերություններ։ Այս իմաստով ես չէի փորձի որևէ նախագահին հակադրել մյուսին։
–Դուք ԱԺ պատգամավոր եքընտրվել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով։ Եթե ստացվի այնպես, որ իշխանությունը փոխվի, և ՀՀԿ–ն այլևս իշխող չլինի, անձամբ Դուք և Ձեր ղեկավարած կուսակցությունը կդառնա՞ք ընդդիմություն։
–Մինչ ՀՀԿ–ն ես ո՞րտեղ էի։ Հասկանալի է, չէ՞։ Այսինքն՝ իշխանամետ կամ ընդդիմադիր լինելը քաղաքական կրեդո չէ։ Քաղաքական գործչի իրական նպատակն է իր մասնակցությամբ քաղաքական գործընթացին որակ հաղորդելը։ Կարող ես մի հարցում համամիտ լինել իշխանության հետ, մյուսում՝ ընդդիմության, և ընկալումները, թե «եթե դու իշխանություն չես, ուրեմն անպայման ծայրահեղ մյուս բևեռում ես», իմ կարծիքով՝ սխալ են։ Սխալ է նման հարցադրումը։
–Ժամանակին, երբ ՀՀ նախագահը նախաձեռնեց հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Դուք աջակցում էիք այդ նախաձեռնությանը։ Հետո ստացվեց այնպես, որ այդ քաղաքականությունը ձախողվեց։ Ձեր դերը կամ ներդրումն այդ գործընթացում ո՞րն էր, կամ ո՞րը պետք է լիներ, ի՞նչ բացթղումներ եղան։
–Մենք պետք է շատ պարզ հասկանանք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի շրջանակներում էլ այդ քաղաքականությունը տարվեց։ Չեմ կարծում, որ ՀՀ նախագահը կամ թուրքական կողմը ի սկզբանե համոզված էին, որ այս ամենը հաջողությամբ կավարտվեր։ Բայց գոնե չփորձել... խոսքը սրա մասին է։ Նույնիսկ արձանագրությունների վավերացման այս փուլը, որը, ինչպես դուք ասում եք, մտել է փակուղի, չի կարելի համարել որպես անիմաստ օգտագործված ռեսուրս։ Վաղ թե ուշ այն կօգտագործվի...
–Այո, կօգտագործվի, բայց ո՞ւմ կողմից... Չէ՞ որ այն կարող է և փաստացի օգտագործվում է նաև Հայաստանի թշնամիների կողմից։ Օրինակ, շոշափվեց ցեղասպանության հարցը։ Արձանագրության այդ կետը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, փաստացի, կասկածի տակ դրեց ցեղասպանության հարցը։
–Բայց դուրս եկա՞վ օրակարգից այդ հարցը։
–Դե ասեք մի պետություն, որ այդ գործընթացից հետո ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
–Չէ, բայց ցեղասպանության ճանաչման խնդիրը միայն միաջազգային այս կամ այն կառույցի ճանաչմամբ չէ պայմանավորված։
–Բայց այդ կառույցների և պետությունների ճանաչումը գործընթացի կենդանի լինելու կամ չլինելու ցուցանիշն է...
–26 պետություն ընդունել է, բայց շռնդալից ընդունումների հաղթարշավ կա՞, իհարկե՝ ոչ։ Ցեղասպանության ճանաչման գլխավոր խոչընդոտն ինքը Թուրքիան է։ 1000 պետություն էլ ընդունի, Թուրքիան այն երկիրը չէ, որ ուրիշների որոշումն իր համար դառնա պարտադիր։ Այսինքն՝ գլխավոր խոչընդոտը թուրք հասարակությունն է, և թուրք հասարակության մեջ նոր մտածելակերպ, պատմական իրադարձությունների մասին նոր վեարբերմունք ձևավորելու համար այս գործընթացը (հայ–թուրքական), անկասկած, օգտակար պետք է լիներ։ Ես այս համատեքստում եմ նայում։ Հայ–թուրքական բանակցային գործընթացը եթե չէր նպաստում, ապա ամեն դեպքում՝ չէր խոչընդոտում թուրքական հասարակության մեջ ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի ճիշտ ընկալմանը։
Խոսրով Հարությունյան.
Հարցազրույց Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հետ
–Բոլոր երեք նախագհների կառավարման տարիներին էլ եղել եք քաղաքական գործընթացներում, մասնավորապես իշխանական համակարգում։ Երեք նախագահներից ու՞մ հետ էր ավելի հարմար աշխատելը։
–Իմ պատկերացմամբ` այստեղ կան մի քանի կարևոր դիտարկումներ։ Նախ, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 90-ականներին մեր ողջ ժողովուրդը հայտնվեց որակապես նոր իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումներ կայացնելու հմտություն, կարողություն, ունակություններ մենք չունեինք։ Այսինքն` նոր համակարգի համար փորձառու կադրեր, ղեկավարներ չունեինք, ընդ որում՝ ոչ միայն մենք։ Հետևաբար, մեր սերնդի խնդիրը չէր կարող լինել ճիշտ լինելը, մենք չէինք կարող ճիշտ լինել ի սկզբանե, մենք դատապարտված էինք սայթաքումներ, վրիպումներ թույլ տալ։ Մեր խնդիրն եղել է այն, որ թույլ չտանք այնպիսի մի սխալ, որ հետագայում անշրջելի կորուստների առջև հայտնվենք։ Եթե այս համատեքստում նայենք, ապա երեք նախագահներն էլ իրենց պատմական առաքելությունն են իրականացրել։ Տեր–Պետրոսյանի խնդիրը (իր բոլոր թերություններով հանդերձ) նորանկախ պետության հիմքերը դնելն էր՝ ինստիտուտների կայացում, սահմանադրության ընդունում, բանակ և այլն։ Այսինքն՝ լավ էր, թեև, անկասկած, թերություններ էլ շատ կային։ Եկավ Քոչարյանը, ով շատ լավ գիտակցեց, որ այդ ֆունդամենտը պետք է ամրապնդել ու կառուցել շենքի տանիքը՝ այսինքն ենթակառուցվածքներ։ Քոչարյանի ժամանակ մենք ունեցել ենք ենթակառուցվածքների մեծ զարգացում, հանրակրթական դպրոցներ, ճանապարհներ, էներգետիկա և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչը կարելի է անվանել նորանկախ պետության կարկասը։ Իհարկե, չի կարելի ասել, որ վրիպումներ չեն եղել։ Հիմա եկել է նոր նախագահ՝ Սերժ Սարգսյանը, ում նպատակն ապրելու համար ավելի որակյալ պայմաններ ստեղծելն է՝ եվրառեմոնտ անելու պահն է։ Իհարկե, այստեղ էլ կան թերություններ։ Այս իմաստով ես չէի փորձի որևէ նախագահին հակադրել մյուսին։
–Դուք ԱԺ պատգամավոր եք ընտրվել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով։ Եթե ստացվի այնպես, որ իշխանությունը փոխվի, և ՀՀԿ–ն այլևս իշխող չլինի, անձամբ Դուք և Ձեր ղեկավարած կուսակցությունը կդառնա՞ք ընդդիմություն։
–Մինչ ՀՀԿ–ն ես ո՞րտեղ էի։ Հասկանալի է, չէ՞։ Այսինքն՝ իշխանամետ կամ ընդդիմադիր լինելը քաղաքական կրեդո չէ։ Քաղաքական գործչի իրական նպատակն է իր մասնակցությամբ քաղաքական գործընթացին որակ հաղորդելը։ Կարող ես մի հարցում համամիտ լինել իշխանության հետ, մյուսում՝ ընդդիմության, և ընկալումները, թե «եթե դու իշխանություն չես, ուրեմն անպայման ծայրահեղ մյուս բևեռում ես», իմ կարծիքով՝ սխալ են։ Սխալ է նման հարցադրումը։
–Ժամանակին, երբ ՀՀ նախագահը նախաձեռնեց հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Դուք աջակցում էիք այդ նախաձեռնությանը։ Հետո ստացվեց այնպես, որ այդ քաղաքականությունը ձախողվեց։ Ձեր դերը կամ ներդրումն այդ գործընթացում ո՞րն էր, կամ ո՞րը պետք է լիներ, ի՞նչ բացթղումներ եղան։
–Մենք պետք է շատ պարզ հասկանանք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի շրջանակներում էլ այդ քաղաքականությունը տարվեց։ Չեմ կարծում, որ ՀՀ նախագահը կամ թուրքական կողմը ի սկզբանե համոզված էին, որ այս ամենը հաջողությամբ կավարտվեր։ Բայց գոնե չփորձել... խոսքը սրա մասին է։ Նույնիսկ արձանագրությունների վավերացման այս փուլը, որը, ինչպես դուք ասում եք, մտել է փակուղի, չի կարելի համարել որպես անիմաստ օգտագործված ռեսուրս։ Վաղ թե ուշ այն կօգտագործվի...
–Այո, կօգտագործվի, բայց ո՞ւմ կողմից... Չէ՞ որ այն կարող է և փաստացի օգտագործվում է նաև Հայաստանի թշնամիների կողմից։ Օրինակ, շոշափվեց ցեղասպանության հարցը։ Արձանագրության այդ կետը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, փաստացի, կասկածի տակ դրեց ցեղասպանության հարցը։
–Բայց դուրս եկա՞վ օրակարգից այդ հարցը։
–Դե ասեք մի պետություն, որ այդ գործընթացից հետո ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
–Չէ, բայց ցեղասպանության ճանաչման խնդիրը միայն միաջազգային այս կամ այն կառույցի ճանաչմամբ չէ պայմանավորված։
–Բայց այդ կառույցների և պետությունների ճանաչումը գործընթացի կենդանի լինելու կամ չլինելու ցուցանիշն է...
–26 պետություն ընդունել է, բայց շռնդալից ընդունումների հաղթարշավ կա՞, իհարկե՝ ոչ։ Ցեղասպանության ճանաչման գլխավոր խոչընդոտն ինքը Թուրքիան է։ 1000 պետություն էլ ընդունի, Թուրքիան այն երկիրը չէ, որ ուրիշների որոշումն իր համար դառնա պարտադիր։ Այսինքն՝ գլխավոր խոչընդոտը թուրք հասարակությունն է, և թուրք հասարակության մեջ նոր մտածելակերպ, պատմական իրադարձությունների մասին նոր վեարբերմունք ձևավորելու համար այս գործընթացը (հայ–թուրքական), անկասկած, օգտակար պետք է լիներ։ Ես այս համատեքստում եմ նայում։ Հայ–թուրքական բանակցային գործընթացը եթե չէր նպաստում, ապա ամեն դեպքում՝ չէր խոչընդոտում թուրքական հասարակության մեջ ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի ճիշտ ընկալմանը։
Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը