Լրահոս

17.10.2012 10:14


«Աշխարհ–2014». B խմբի հանդիպումների արդյունքները և մրցաշարային աղյուսակը

«Աշխարհ–2014». B խմբի հանդիպումների արդյունքները և մրցաշարային աղյուսակը

Աշխարհի 2014թ. ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի B խմբում հանդես եկող Հայաստանի մրցակիցները երեկ անցկացրեցին իրենց հերթական խաղերը։  Խմբի առաջատար Իտալիայի ընտրանին 3։1 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն ու վաստակած 10 միավորով միանձնա գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Չեխիայի ու Բուլղարիայի միջև հանդիպումն էլ ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։

Այսպիսով՝ B խմբում մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Իտալիա – 10 միավոր (4 խաղ, 3 հաղթանակ, 1 ոչ ոքի)

2. Բուլղարիա – 6 միավոր (4 խաղ, 1 հաղթանակ, 3 ոչ ոքի)

3. Չեխիա – 5 միավոր (3 խաղ, 1 հաղթանակ, 2 ոչ ոքի)

4. Հայաստան – 3 միավոր (3 խաղ, 1 հաղթանակ, 2 պարտություն)

5. Դանիա – 2 միավոր (3 խաղ, 2 ոչ ոքի, 1 պարտություն)

6. Մալթա – 0 միավոր (3 խաղ, 3 պարտություն)

Հիշեցնենք, որ Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը։ Խաղը կկայանա մարտի 26-ին՝ Երևանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը