Լրահոս

01.10.2012 10:02


Հալեպում «Ալ–Քայիդայի» ավելի քան հարյուր գրոհային է ոչնչացվել

Հալեպում «Ալ–Քայիդայի» ավելի քան հարյուր գրոհային է  ոչնչացվել

Սիրիայի զորքերը Հալեպում հետ են մղել ապստամբների հակահարձակումները։ Եռօրյա փողոցային մարտերից հետո ծայրահեղական խմբավորումները նահանջել են՝ չկարողանալով ճեղքել կառավարական զորքերի պաշտպանողական դիրքերը։ Ինչպես փոխանցում է «Ալ–Վաթան» լրատվական ծառայությունը, ամենաարյունահեղ մարտերն ընթացել են քրդաբնակ Շեյխ–Մասուդ թաղամասում։ Այստեղ «Ալ–Քայիդայի» հետ կապեր ունեցող «Ջեբհաթ ան–նուսրա» ծայրահեղական խմբավորման գրոհայինները շրջապատվել և ոչնչացվել են։ «Ալ–Վաթանի» տվյալներով՝ սպանվել է ավելի քան 100 «վարձկալ և ահաբեկիչ»։

Ինչպես հաղորդում են ականատեսները, նահանջող ապստամբները վառում են բնակելի տները՝ փորձելով այդպիսով դժվարացնել կառավարական զորքերի տեղաշարժը։ Դրա պատճառով քաղաքի բազմաթիվ թաղամասեր պատված են ծխով։

Այս խորագրի վերջին նյութերը