Լրահոս

01.10.2012 09:59


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի մոտակայքում այրվել է 20 քմ խոտածածկ տարածք, Ֆուչիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում` 50 քմ, Երևան–Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ի մոտակայքում` 2500 քմ, Երևան–Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում` 10 հա, Կոտայքի մարզի Արամուս գյուղի նոր գերեզմատանն` 400 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի մոտակայքում` 200 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմատանն այրվել է 6000 քմ խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը