Լրահոս

09.06.2009 11:33


Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը մտածում են դոլարին այլընտրանք գտնելու մասին

Քանի դեռ ԲՌՀՉ-ի(Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) երկրները մտածում են դոլարին այլընտրանք գտնելու մասին, այս երկրների ֆինանսական իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբեր ամսից արագացված տեմպով դոլլար են գնում՝ պաշտպանելու համար իրենց արտահանողներին և թույլ չտալու ազգային արժույթի չափից ավելի ամրապնդմանը։ Այս մասին ասվում է՝ հղում կատարելով Եվրոպական գործարար ասոցիացիայի տվյալներին։

Վերոնշյալ 4 երկրների պահուստները միայն մայիս ամսին աճել են 60մլրդ դոլարով։ Ամենաշատը՝ 30մլրդ դոլար, գնել են Չինաստանի ֆինանսական իշխանությունները։ Այն կազմում է ԲՌՀՉ-ի երկրների ավելացած պահուստների կեսը։ Ռուսաստանի ԿԲ-ը շուկայում գնել է 18,6մլրդ դոլար՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ ռեկորդայի թիվ։ Հնդկաստանի պահուստներն աճել են 10մլրդ դոլարով։ Իսկ ամենաքիչը գնել է Բրազիլիան՝ 2,8մլրդ դոլար, թեև այս երկրի համար սա արտարժույթ գնելու տարեկան ռեկորդ է։  

Չնայած դոլարին «փոխարինող» գտնելու մասին Ռուսաստանի, Չիանստանի և Բրազիլիայի անընդհատ դիմումներին՝ այդ երկրների ԿԲ-երի գործողությունները ցույց են տալիս, թե որքան է նրանց տնտեսությունը կախված դոլարից։

Հունիսի 16-ին Եկատերինբուրգում նախատեսված հանդիպման ժամանակ Ռուսաստանը պատրաստվում է ԲՌՀՉ-ի երկրներին առաջարկել ստեղծել նոր դրամահաշվարկային միավոր։  Իսկ Բրազիլիան և Չինաստանը նախորդ ամիս հայտարարել են, որ միմյանց հետ առևտրի ժամանակ պետք է հրաժարվել  դոլարից։

Այդուհանդերձ, ԲՌՀՉ-ի երկրների արժութային պահուստները (չհաշված ոսկին) հասնում են 2,8 տրիլիոն դոլարի, ինչը կազմում է համաշխարհային պահուստենրի 42%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը