Լրահոս

09.06.2009 10:35


Հանդիպում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:
Տիկին Քոքսը նշել է, որ իր յուրաքանչյուր այցի ընթացքում ոգևորվում է Արցախում տեղի ունեցող դրական փոփոխություններով:
Հյուրերի խնդրանքով Բակո Սահակյանը ներկայացրել է հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում առկա իրավիճակը և զարգացման հեռանկարները:
Հանդիպմանը անդրարարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Երկրի ղեկավարի խոսքով, ԼՂՀ պետական անկախության ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է, ինչին հասնելու կարևորագույն միջոցներից է Արցախյան պետականության շարունակական զարգացումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը:
 Հանդիպման ավարտին Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին՝ Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգատարության համար:

Այս խորագրի վերջին նյութերը