Լրահոս

29.09.2012 09:41


Ավտոպատահար Էջմիածնում. 24-ամյա երիտասարդը մահացել է

Ավտոպատահար Էջմիածնում. 24-ամյա երիտասարդը մահացել է

Այսօր գիշեր՝ ժամը 01։51-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում` «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզաբանված հանգամանքներում «Ֆոլցվագեն գոլֆ» մակնիշի 33 ԼՏ 611 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 24-ամյա Հայկազ Հակոբյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

 

Այս խորագրի վերջին նյութերը