Լրահոս

07.09.2012 12:06


Կրկին զանգահարելու պատրվակով

Կրկին զանգահարելու պատրվակով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ին,  ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Միկրոշրջան թաղամասի մոտից բերման են ենթարկել 1990թ. ծնված Կարեն Զ.-ին, որը խոստովանել է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, նշված թաղամասի թիվ 201 շենքի մոտ  իր ծանոթ, 1997թ. ծնված Ռոլանդ Հ.-ից` զանգահարելու պատրվակով, վերցրել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով 95 000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը