Քաղաքական

05.06.2009 16:59


Բարսեղ Բեգլարյան. «Ես ո՞վ եմ, որ համաձայն լինեմ կամ չլինեմ»

Բարսեղ Բեգլարյան. «Ես ո՞վ եմ, որ համաձայն լինեմ կամ չլինեմ»

Վերջերս «Իրավունք դե ֆակտո» թերթին տված հարցազրույցում, խոսելով ԼՂ-ի հարցի և հայ-թուրքական սահմանի բացման մասին, Բարսեղ Բեգլարյանը ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանից որոշակիորեն տարբերվող հայտարարություններ էր արել։

Հունիսի 5-ին կայացած «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2008թ. տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Բ. Բեգլարյանից «7օր»-ի թղթակիցը փորձել է ճշտել, թե դա ինչո՞վ է պայմանավորված և արդյոք նշանակո՞ւմ է, որ նա համաձայն չէ այսօր վարվող ՀՀ արտաքին քաղաքականությանը.

-Ես ո՞վ եմ, որ համաձայն լինեմ կամ չլինեմ։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պատերազմի մասնակից, բոլոր գործընթացներին ծանոթ, իմ կարծիքն ասել եմ։ Այնպես որ, ինձ իրավունք չեմ վերապահում երբևիցե ՀՀ արտաքին գերատեսչության վարած քաղաքականությանը գնահատականներ տալ։

«Հնարավո՞ր է, որ այդպիսով Բ. Բեգլարյանը հայտ է ներկայացնում մտնել քաղաքականություն և, գուցե, նաև կուսակցություն ստեղծել»  հարցին էլ նա պատասխանել է.

-Ես կարծում եմ՝ այդ մասին հարցազրույցում ասված է, և այսօր դրա ժամանակը չէ։ Մենք այսօր եկել ենք մեր «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի տարեկան ժողովին։ Կարծում եմ՝ այդ առիթով մենք դեռ հնարավորություն կունենանք իրար հետ զրուցելու։ Այսօր այդ պահը չէ։

Այս խորագրի վերջին նյութերը