Լրահոս

01.08.2012 15:17


Հողամասում կանեփ է աճեցրել

Հողամասում կանեփ է աճեցրել
Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, ոստիկանության ծառայողները Նոր Արեշի 31-րդ փողոցի  տներից մեկի բակում հայտնաբերել են  11 կգ 400 գ կանեփանման կանաչ զանգված:
Նույն օրը հիշյալ տնից  բերման է ենթարկվել 1958թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը խոստովանել է, որ իր  տնամերձ հողամասում ցանել, աճեցրել և օգտագործել է մշակումն արգելված կանեփանման բույսեր:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը