Լրահոս

30.07.2012 10:05


Սիրիայի զորքերը ապստամբներին դուրս են մղել Հալեպի Սալահեդդին շրջանից

Սիրիայի զորքերը ապստամբներին դուրս են մղել Հալեպի Սալահեդդին շրջանից

Սիրիայի զորքերը վարձկան ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպ քաղաքի Սալահեդդին շրջանից:

«Սալահեդդինը հետ է գրավվել զինված վարձկաններից: Այն լիարժեք վերահսկողության տակ է։ Մի քանի օրից Հալեպում կվերականգնվեն հանգստությունն ու անվտանգությունը»,–«Սուրիա» հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է սիրիական բանակի ներկայացուցիչը։

«ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ` կիրակի օրը Սիրիայի ուժերը հարված են հասցրել ապստամբների մարտական դիրքերին և թաքստոցներին` խուսափելով զոհերից և ավերածություններից: Գրոհի են ենթարկվել Սալահեդդինում մի քանի հիմնակետեր, ձերբակալվել են «Սիրիայի ազատ բանակի» 4 դաշտային հրամանատարներ:

Հալեպի հարավային և հարավարևելյան խիտ բնակեցված հատվածներում, որտեղ ավելի քան 300 հազ. մարդ է բնակվում, բնակիչները լքել են իրենց տները և տեղափոխվել առավել անվտանգ վայրեր:

Այս խորագրի վերջին նյութերը