Լրահոս

28.07.2012 09:30


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 11 տան մոտակայքում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Կոշ գյուղում` 300 հակ անասնակեր, Բյուրական գյուղի մոտակայքում` 3 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Նորաբաց գյուղում` 50 քմ բուսածածկ տարածք, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Ռան Օիլ» բենզալցակայանի մոտակայքում` 1 քմ աղբ, Շիրակի մարզի Ազատան գյուղի 7-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում` 40 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3 տան մոտակայքում` 200 հակ անասնակեր, Երևանի ՀԱ Բ-2 թաղամասի թիվ 190 դպրոցի մոտակայքում` 4 քմ խոտածածկ տարածք, Երևանի Ա. Մանուկյան և Սայաթ-Նովա խաչմերուկի մոտակայքում`  2 քմ աղբ, «Դավթաշեն» կամրջի մոտակայքում` 20 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս խորագրի վերջին նյութերը