Լրահոս

26.07.2012 11:06


Այրվել են տնակներ

Այրվել են տնակներ

Հուլիսի 25-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 14.32-ին:

Այրվել են Ժ. Սարդարյանին պատկանող ոչ բնակելի տնակները` 35 քմ ընդհանուր մակերեսով:

 

***

Նույն օրը, Ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Կոթի գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.57-ին, մարվել` 22.56-ին:

Այրվել են Մ. Աբովյանին պատկանող խանութ-կրպակի տանիքի կառուցատարրերը` մոտ 60 քմ և հարակից բենզալցակայանի օպերատորի տնակը` մոտ 10 քմ մակերեսով:

 

Այս խորագրի վերջին նյութերը