Լրահոս

26.07.2012 10:42


Արմեն Բադալյանը՝ իրար հասցեի Վարդան Ղուկասյանի ու Աշոտ Աղաբաբյանի հնչեցրած վիրավորանքների մասին

Արմեն Բադալյանը՝ իրար հասցեի Վարդան Ղուկասյանի ու Աշոտ Աղաբաբյանի հնչեցրած վիրավորանքների մասին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավականին կոշտ պատասխան է տվել «Panorama.am»–ին ՀՀԿ անդամ, Գյումրիից ԱԺ պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբայանի տված հարցազրույցին, որտեղ վերջինս ասել էր, թե Վարդան Ղուկասյանը երբեք Գյումրու քաղաքապետի լուրջ թեկնածու չի եղել, ՀՀԿ-ի համար նա ոչ թե սպառված ռեսուրս է, այլ «երբեք էլ ռեսուրս չի եղել, նա ընդամենը եղել է ռիթմից հետ ընկած մեկը»։  

ՀՀԿ անդամների միջև փոխադարձ վիարավորանքների տարափի մասին որոշակի մեկնաբանություն կամ գնահատակ ստանալու համար «7օր» կապ է հաստատել քաղաքական և ընտրական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանի հետ, ով տեղի ունեցածը դիտարկել է անձնական հարթության վրա և չի կապել քաղաքականության հետ։

Հարցին՝ արդյոք այդ վեճը կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ առաջիկա նախագահական ընտրություններում իշխանական կուսակցության ներսում տիրող մթնոլորտի վրա՝ փորձագետը պատասխանել է.

–Նախագահական ընտրությունները լրիվ ուրիշ գործընթաց է, լրիվ այլ սկզբունքներ ու այլ գործոններ են աշխատելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը