Լրահոս

24.07.2012 19:10


ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ կայացած վճռի դեմ բողոքող ակցիայի մասնակիցները պատրաստ են գնալ մինչև վերջ

ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ  կայացած վճռի դեմ բողոքող ակցիայի մասնակիցները պատրաստ են գնալ մինչև վերջ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 17:00-ին,  ՀՀ դատախազության առջև բողոքի գործողություն է կազմակերպվել՝ ընդդեմ  հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած մեղադրական դատավճռի, որով ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում  նշել է, որ իրենք գնալու են մինչև վերջ:

-Ի՞նչ է եղել, որ 6 տարի են տվել: Ջահել տղին ինչի՞ 6 տարի,  ինչի՞  համար:  Պաշտպանելու ենք, մինչև վերջ գնալու ենք:

Հարցին` ի՞ նչ են ակնակլում իրենց գործողությունից, ի՞ նչ արդյունք կտա այդ ակցիան, ակտիվիստը, ում անունը Սերգեյ է, պատասխանել է.

 -Մինչև մեր ժողովուրդը չմիանա սրան, նորմալ չենք ապրի: Ես սոված կմնամ, միայն իմանամ, որ էս մարդկանց ազատ են արձակել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը