ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ կայացած վճռի դեմ բողոքող ակցիայի մասնակիցները պատրաստ են գնալ մինչև վերջ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 17:00-ին, ՀՀ դատախազության առջև բողոքի գործողություն է կազմակերպվել՝ ընդդեմ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած մեղադրական դատավճռի, որով ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք գնալու են մինչև վերջ:
-Ի՞նչ է եղել, որ 6 տարի են տվել: Ջահել տղին ինչի՞ 6 տարի, ինչի՞ համար: Պաշտպանելու ենք, մինչև վերջ գնալու ենք:
Հարցին` ի՞ նչ են ակնակլում իրենց գործողությունից, ի՞ նչ արդյունք կտա այդ ակցիան, ակտիվիստը, ում անունը Սերգեյ է, պատասխանել է.
-Մինչև մեր ժողովուրդը չմիանա սրան, նորմալ չենք ապրի: Ես սոված կմնամ, միայն իմանամ, որ էս մարդկանց ազատ են արձակել:

7or.am