Լրահոս

24.07.2012 13:53


ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե Վարդան Ղուկասյանը չառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, ապա դրա մեջ ոչ մի արտառոց բան չի լինի»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե Վարդան Ղուկասյանը չառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, ապա դրա մեջ ոչ մի արտառոց բան չի լինի»

–Քանի դեռ կոնկրետ առաջադրումներ չկան, կառաջարկեի սպասել: Սովորական նախընտրական ընթացք է, և եթե Վարդան Ղուկասյանը չառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, ապա դրա մեջ ողբերգություն չպետք է փնտրել: Պետք է ասեմ, որ այս պահին ոչ մի անակնկալ չկա, և ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել,–նման հայտարարությամբ է այսօրվա մամլո ասուլիսին հանդես եկել ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից  սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում  իր թեկնածությունը չառաջադրելու հարցին։

Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Վարդան ՂուկասյանըԳյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու։ Միաժամանակ,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն առաջադրել է քաղաքապետի իր թեկնածուին՝ Սամվել Բալասանյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը