Լրահոս

24.07.2012 10:44


Մեքենան շրջվել է գետը

Մեքենան շրջվել է գետը

Հուլիսի 24-ին, ժամը 01.25-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը։

 Դեռևս չբացահայտված հանգամանքներում` «Մերսեդես» մակիշի 09 ԼՏ 282 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Մարմարիկ գետը:

Նախքան փրկարարների ժամանումը՝ Աբովյանի բնակիչ, 1983 թ. ծնված Հակոբ Դովլաթյանը, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Զարիկ Թորոսյանը և Երևանի բնակիչ, 1986 թ. ծնված Աղաս Մկրտչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:

Հիվանդանոցի ճանապարհին Զ. Թորոսյանը մահացել է:

Ըստ բժիշկների` Հ. Դովլաթյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ա. Մկրտչյանինը` միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը