Լրահոս

24.07.2012 08:42


Զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական քննության մոնիթորինգի քննարկում

Զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական քննության մոնիթորինգի քննարկում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, 2009-2010թթ. իրականացրել է զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական քննության մոնիթորինգ:

Մոնիթորինգի նպատակն էր բացահայտել այդ գործերի քննության ընթացքում հանդիպող առավել տարածված հիմնախնդիրները, առաջարկել դրանց հաղթահարման իրատեսական մոտեցումներ` նպաստելով ՀՀ արդարադատության համակարգի համապատասխանեցմանը միջազգային նորմերին ու չափորոշիչներին:

Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները մշակվել ու ամփոփվել են ծրագրի հաշվետվություն-զեկույցում: Զեկույցը փորձագիտական կարծիքի համար ուղարկվել է ոլորտի մի շարք գերատեսչությունների ու մասնագետներին, վերջիններից ստանալով զեկույցը դրական գնահատող արձագանք:   

Հրապարակելով զեկույցը՝ կազմակերպությունը ցանկանում է աջակցել զինվորական հանցագործություններիկանխմանը, դրանք ծնող պատճառների ուսումնասիրմանն ու վերացմանը, ինչպես նաև՝ Հայոց բանակում ծառայությունն անվտանգ ու ապահով դարձնելու գործընթացին:

Զեկույցի քննարկումը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 11:00-ից մինչև 13:30-ը, Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում:

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը