Վրաստանը ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները չի ճանաչում
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները: Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ միանշանակորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը: Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»–ը։
Միաժամանակ, վրացական նախարարության հայտարարության մեջ նշվում է, թե անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը, որպեսզի կառուցողական երկխոսության միջոցով հնարավոր լինի հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: