Լրահոս

20.07.2012 09:55


Օձերն անհանգստացնում են

Օձերն անհանգստացնում են

Հուլիսի 19-ին՝ ժամը 09։13-ին, ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի Ռուբինյանց 29 շենքի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

 ***

Նույն օրը բնակիչներն օձեր են նկատել Երևանում` Արաբկիրի 13/2 տան մոտ և Զարուբյան 60 տան մոտակայքում

Դեպքի վայրեր մեկնած ՃԿԿ օպերատիվ խմբերի և հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:

****

Նույն օրը Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Օշական գյուղի բնակչուհի` 1991թ. ծնված Տաթևիկ Եղիազարյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը