Սիրիայում ընդդիմադիրները հայտարարել են Թուրքիայի և Իրաքի հետ սիրիական սահմանը վերահսկողության տակ վերցնելու մասին
Այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակը» հայտարարել է, թե գրավել է թուրք-սիրիական սահմանի Բաբ էլ Հաուա սահմանային կետը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նախագահ Ասադին հավատարին զորքերից հեռացած 30 զինվորների և Սիրիայի անվտանգության ուժերի միջև ընթացած բախումներից հետո ընդդիմադիրներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ինչպես Բաբ էլ Հաուա անցակետը, այնպես էլ սահմանամերձ Ջարաբլուս գյուղը:
Միաժամանակ, ընդդիմությունը հայտարարել է նաև Իրաքի սահմանային անցակետերից Աբու Քեմալը վերահսկողության տակ վերցնելու մասին:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր երկրի կառավարական ուժերի դեմ լայնածավալ գործողություններ սկսելու մասին: Մինչ օրս մարտերը Սիրիայի տարբեր քաղաքներում չեն դադարում: Անցյալ գիշեր ինտենսիվ մարտեր են ընթացնել նաև Թուրքիայից ոչ հեռու գտնվող Ազազ քաղաքի մոտակայքում: