Արաբկիրի անձնագրային բաժանմունքի աշխատանքը հիշեցրել է «Շունն ու կատուն» ստեղծագործությունը
Հուլիսի 18–ի Կառավարության նիստում անդրադառնալով անձնագրերի տրամադրման հարցին, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասել էր, թե վերջին շրջանում առաջացած խնդիրները կապված են 2012թ. առաջին կիսամյակում նոր անձնագրերի ստացման (փոխանակման) համար դիմողների թվի աննախադեպ աճի հետ՝ հավելելով, թե նոր անձնագրերի անհրաժեշտ խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Սակայն դատելով բողոքներից՝ անձնագրեր ստանալու գործընթացը շարունակում է նյարդայնացնել քաղաքացիներին։ Մասնավորապես, «7օր»–ին դիմած Երևանի Արաբակիր համայնքի բնակիչը հայտնել է, որ նոր անձնագրեր ստանալու վերաբերյալ քաղաքացիների դիմումները Արաբկիրի անձնագրային բաժնում արհեստականորեն ձգձգվում են։
Քաղաքացին հուլիսի 10-իմ դիմել է Արաբկիրի անձնագրային սեղան, որտեղ նրան ասել են, թե մեկ շաաբթվա ընթացքում նրա նոր անձնագիրը պատրաստ կլինի։ Մեկ շաբաթ լրանալուց հետո՝ հուլիսի 17-ին, անձնագրային բաժանմունք ներկայանալու ժամանակ, սակայն, բաժնի պետը նրան ասել է, որ անձնագիրը պատրաստ չէ. այդ պահին բաժանվում են միայն այն քաղաքացիների անձնագրերը, ովքեր համապատասխան դիմում են ներկայացրել հուլիսի 2–ին՝ այսինքն ոչ թե 7 օր առաջ, ինչպես նրան տեղեկացրել էր բաժնի աշխատակիցը, այլ 15։ Բաժնի պետը քաղաքացուն ասել է, թե գնա իր անձնագիրը պահանջի այն աշխատակցից, ով ասել է, թե մեկ շաբաթվա ընթացքում կստանա այն։ Պաշտոնյան նաև հայտնել է, թե կարող է գնալ Հայաստանի Հանրապետության Անձնագրային և վիզաների վարչություն (ՀՀԱՎՎ), որտեղից էլ նրան տեղեկացրել էին, թե 2 օր հետո անձնագիրը պատրաստ կլինի։
2 օր անց՝ հուլիսի 19-ին, անձնագրային բաժանմունք ներկայանալով, սակայն, հիշյալ քաղաքացուն կրկին ասել են, թե անձնագիրը պատրաստ չէ, և որ այժմ էլ տրվում են նրանց անձնագրերը, ովքեր համապատասխան դիմում են կազմել հուլիսի 4–ին՝ 15 օր առաջ։
Բողոքող քաղաքացու հաղորդմամբ՝ նրանք տեղյակ են նաև այնպիսի դեպքերի, երբ դիմողն անգամ 15 օր անց չի կարողացել իր նոր անձնագիրը ստանալ։

7or.am