Լրահոս

19.07.2012 19:07


Սոբչակը պահանջում է հետ վերադարձնել առգրավված փողերը

Սոբչակը պահանջում է հետ վերադարձնել առգրավված փողերը

Հայնտի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը դատարանի միջոցով պահանջել է վերադարձնել իրեն պատկանող գումարը, որն առգրավել էին Բոլոտնայա հրապարակի անկարգությունների գործով նրա բնակարանի խուզարկության ժամանակ։ Սոբչակը պահանջում է անօրինական ճանաչել քննիչների գործողությունները։

Մի շարք ընդդիմադիրների, այդ թվում և Սոբչակի բնակարանում խուզարկությունները կատարվել էին հունիսի 11–ին։ Հաղորդավարուհու չհրկիզվող պահարանից մոտ 1,4 մլն եվրո էին հայտնաբերել, որոնք տեղադրված էին եղել ավելի քան հարյուր ծրարների մեջ։

Բոլոտնայա հրապարակի զանգվածային անկարգությունների գործով 12 մարդ է ձերբակալվել։ Անձամբ Սոբչակը մայիսի 6–ին այնտեղ չի եղել, երբ տեղի է ունեցել ընդդիմադիրների և ոստիկանության բախումը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը