Լրահոս

19.07.2012 12:35


Այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ

Այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ

Հուլիսի 18-ին՝ ժամը 13։03-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել` 13։34-ին:

Ամբողջությամբ այրվել է «Գազ-21» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան, որի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Էջմիածնի հիվանդանոց են տեղափոխվել Խանջյան գյուղի բնակիչ­ներ` 1980թ. ծնված Համլետ Եղիազարյանը, 1974թ. ծնված Հովհաննես Պետրոսյանը, 1975թ. ծնված Մհեր Գրիգոր­յանը, 1975թ. ծնված Պարույր Հովսեփյանը և Լուկաշին գյուղի բնակիչ` 1964թ. ծնված Դավիթ Կիրակոս­յանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

 

***

Նույն օրը, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում` ճանապարհին, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.18-ին, մարվել` 18.37-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Կարապետյանին պատկանող «Զիլ-130» մակնիշի 28 ՏՍ 329 պ/հ ավտո­մեքե­նան։ Պատահարի հետևանքով 1980 թ. ծնված Ա. Կարապետյանը և 1986 թ. ծնված Ա. Պետրոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Էջմիածնի հիվանդանոց։

Ըստ բժիշկների` Ա. Կարապետյանի վիճակը միջին ծանրության է, իսկ Ա. Պետրոսյանի վիճակը` ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը