Լրահոս

18.07.2012 17:25


Գևորգ Մելքոնյան. «Նույնիսկ բուհը գերազանցած ավարտած ուսանողների 80 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ»

Գևորգ Մելքոնյան. «Նույնիսկ բուհը գերազանցած ավարտած ուսանողների 80 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ»

Ուսանողների շրջանում Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորման»  անցկացրած  սոցհարցումների համաձայն՝ ուսանողության հիմնական խնդիրները վերաբերում են աշխատատեղերի բացակայությանը։

–Այսօր նույնիսկ ամենալավ սովորող և բուհը գերազանց ավարտած ուսանողներն իրենց մասնագիտությամբ աշխատելու լուրջ խնդիրներ ունեն: Նրանց 80%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ: Մենք հիմնականում փորձում ենք դիմորդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշում տալ: Տեղեկացնում ենք նրանց, թե աշխատաշուկան հիմնականում ո՞ր մասնագիտությունների կարիքն ունի,–ասել է միավորման նախագահ Գևորգ Մելքոնյանը այսօր հրավիրված ասուլիսին։

Գևորգ Մելքոնյանը տեղեկացրել է, որ այսօր աշխատաշուկան հիմնականում համակարգչային գիտելիքներ ունեցող մասնագետների պահանջարկ ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը