Լրահոս

18.07.2012 10:40


Օձերն անհանգստացնում են

Օձերն անհանգստացնում են

Հուլիսի 17-ին Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բակում օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Նշված տարածքն ուսումնասիրելով՝ օձ չի հայտնաբերվել:

 

***

Նույն օրը՝ ժամը 23։11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան 77/1 տան բակում օձ կա, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Մասնագետը, շրջակա տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը