Լրահոս

17.07.2012 13:11


Ինտերնետային բովանդակությունը ամբողջ աշխարհում կվերահսկվի՞

Ինտերնետային բովանդակությունը ամբողջ աշխարհում կվերահսկվի՞

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը խոսել է ինտերնետի վերահսկողության, ինտերնետային կայքերի բովանդակային անկախության հետ կապված խնդիրների ու վտանգների մասին։

Բանախոսը նշել է, որ ցայժմ գոյություն չունի «համացանց» հասկացության վերաբերյալ հստակ սահմանումը, ինչն էլ հմարավորություն չի տալիս այն կարգավորել։ Շատ երկրներում պետությունը փորձում է վերահսկել ցանցը։ Այդ առումով առաջատարը Չինաստանն է, որտեղ առկա է այսպես կոչված «չինական մեծ պատ»՝ բաղկացած շուրջ հարյուր հազար համակարգչից, և մոտ այդքան էլ աշխտակից կա, ովքեր զտրում են դրսից եկող տեղեկատվությունը։ Այլ կերպ է իրավիճակը արևմտյան երկներում, որտեղ, սակայն, այլ խնդիր կա.

–Օրինակ՝ կինոինդուստրիան մեծ կորուստներ է կրում նրանից, որ առանց սահմանափակման մարդիկ բեռնում են ֆիլմեր։

Սաղյանը հայտնել է, որ Ռուսաստանում վերջերս օրենք է ընդունվել, որով կազմվում են «սև ցուցակներ», ու սահմանափակվում է որոշ կայքերի բովանդակության հասանելիությունը։

–Սակայն այսօր հարցը ավելի գլոբալ է, ու մի շարք երկների առաջարկությամբ ուզում են բովանդակության վերահսկողությունը հանձնել ՄԱԿ–ի կառույցներին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Սաղյանը նշել է, որ դեռևս 2006թ. Հայաստանը ստորագրել է «Կիբերհանցագործությունների դեմ պայքարի» հռչակագիրը, որի տակ 40 երկրի ստորոգրություն կա.

–Այդ հռչակագրի շրջանակներում առացն դատական որոշման ոչ մի կայք չի փակվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը