Լրահոս

14.07.2012 14:11


Շանհայում Դրոգբային դիմավորել է 800 հոգուց բաղկացած հուզառատ երկրպագուների ամբոխը (տեսանյութ)

Շանհայում Դրոգբային դիմավորել է 800 հոգուց բաղկացած հուզառատ երկրպագուների ամբոխը (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսի»-ի  նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան այսօր ժամանել է Չինաստան: «Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբի նորեկին օդանավակայանում շատ, նույնիսկ չափից ավելի  ջերմ են դիմավորել. Դրոգբային դիմավորելու է եկել ավելի քան 800 երկրպագու։ Այս մասին գրում է «L'Equipe»–ը։

–Ես եկել եմ այստեղ, քանի որ սա  իմ գործունեության մեջ նոր փորձություն է,–մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Դրոգբան։

Հիշեցնենք, որ Դիդիե Դրոգբան  2,5 տարվա պայմանագիր է կնքել չինական ակումբի հետ. նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 300 հազ. եվրո:

Այս խորագրի վերջին նյութերը