Լրահոս

14.07.2012 10:32


Նախկին գրոհայինները Շրի–Լանկայի օլիմպիական հավաքականի կազմում մրցելու են հրաձգություն մարզաձևում

Նախկին գրոհայինները Շրի–Լանկայի օլիմպիական հավաքականի կազմում մրցելու են հրաձգություն մարզաձևում

«Տամիլ-Իլամի ազատագրման վագրեր» զինված խմբավորման նախկին գրոհայինները համալրել են Շրի-Լանկայի օլիմպիական հավաքականի կազմը։

«Բի–Բի–Սի»– փոխանցմամբ՝ մի քանի դիպուկահար մրցելու են հրաձգություն մարզաձևում։  Նախկին գրոհայիններն իրենց ուժերը փորձելու են նաև լող, թեթև ատլետիկա, կրիկետ մարզաձևերում։

Բոլոր մարզիկները հաղթել են նախկին գրոհայինների շրջանում կազմակերպված տաղանդների որոնման հատում մրցույթում։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ կառավարական զորքերի հետ երակարատև զինված բախումների հերևանքով «տամիլական վագրերի» շարժումը վերջնականապես դադարեց գոյություն ունենալ։

Այս խորագրի վերջին նյութերը