Լրահոս

14.07.2012 11:58


Մեքենան շրջվել է

Մեքենան շրջվել է

Հուլիսի 14-ին՝ ժամը 00։46-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 13 OO 214 պ/հ-ի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: 

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ մեքենայի ուղևորներ, 1965թ. ծնված Արմեն, 1995թ. ծնված Մնացական և 2006թ. ծնված Դանիել Արփինյաններին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանին, ուղևորներ` նույն գյուղի բնակիչներ, 1964թ. ծնված Աննա և 1993թ. ծնված Պերճուհի Արփինյաններին, որոնք նույնպես տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի մաս:

Այս խորագրի վերջին նյութերը