Աշխարհ

11.07.2012 10:41


Ամերիկյան ատոմային ավիակիրը անսպասելիորեն վերադառնում է Իրանի ափերի մոտ

Ամերիկյան ատոմային ավիակիրը անսպասելիորեն վերադառնում է Իրանի ափերի մոտ

ԱՄՆ–ի զինված ուժերի «Ջոն Կ. Սթենիս» հարվածող ատոմային ավիակիրը անսպասելիորեն շարժվում է դեպի Մերձավոր Արևելք։ Ենթադրվում է, որ ավիակիրն ուղղությունը է բռնել դեպի Արաբական ծով՝ Իրանի ափերի մոտ։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ին հաղորդում են եվրոպական դիվանագիտական աղբյուրները։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին այդ ավիակիրը վերադարձել էր հենակետ՝ Վաշինգտոն։ Ենթադրվում էր, որ ավիակիրը այնուհետև կմեկնի Խաղաղ օվկիանոս։

Նշենք, որ Իրանի ափերի մոտ սա արդեն երրորդ ամերիկյան ավիակիրը կարող է լինել՝ «Էնթերփրայզ» և «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների հետ մեկտեղ։

Այս խորագրի վերջին նյութերը