Լրահոս

03.07.2012 16:17


Չափից արագ սովորելու համար ուսանողին դատի են տվել

Չափից արագ սովորելու համար ուսանողին դատի են տվել

Կիրառական հետազոտությունների գերմանական համալսարանը դատի է տվել իր շրջանավարտին, ով կարողացել է ժամանակից շուտ ստանալ բակալավրի և մագիստրոսի կոչումները։ Մարսել Փոլը համալսարանն ավարտել է 2011թ.։ Նա ուսումնառության ամբողջական համակարգն անցել է 20 ամսում կամ երեք կիսամյակում։ Իսկ իրականում պետք է սովորեր 11 կիսամյակ։

Չափից արագ ավարտելը Փոլին հաջողվել է իր երկու համակուրսեցիների օգնությամբ, ովքեր միաժամանակ հաճախել են այլ դասախոսությունների, ինչից հետո բոլոր երեքը  իրենց ստացած գիտելիքները փոխանակել են։ Դրա շնորհիվ ուսանողը նաև կարողացել է վճարի մեծ մասը խնայել, քանի որ վճարել է 20 ամսվա համար։ Մնացած ամիսների վճարը ստանալու նպատակով էլ, որը կազմում է 3 հազ. եվրո, համալասարանը նրան դատի է տվել։ 

Այս խորագրի վերջին նյութերը